Նախ ստեղծեք աշխատատեղ, հետո կրճատեք պետական ապարատից. Թ. Պողոսյանի ելույթը

Թևան Պողոսյանի հայտարարությունը ԱԺ-ում Հարգելի՛ գործընկերներ, Խոսքս սկսեմ արդեն դասական դարձած ոճով հարցադրումներով. – վերևներում նստածները պատկերացնու՞մ են արդյոք պետական համակարգի իրական մասշտաբները, – թերևս ոչ, – գիտե՞ն արդյոք ամեն իրենց հասած փաստաթղթի տակ ինչքան մարդկային աշխատանք կա, ծանո՞թ են արդյոք այն առաջին կարգի մասնագետի ապրումներին, ում գրած տեղեկանքը հետո դառնում է իրենց հերթական հեռուստաներկայացման պիեսը, – ոչ, – իսկ պատկերացնու՞մ են արդյոք այն կիրթ մարդու ներաշխարհը, ով չգիտի, թե մայրամուտին մոտ իր կազմած որոշման նախագծի մասին արդեն վեցերորդ շեֆի վեցերորդ ցուցումին սպասի, թե՞ տուն վազի ջերմությամբ պառկած զավակին թեյ տալու, – ոչ, – իսկ պատկերացնու՞մ են արդյոք, որ տարիներ ի վեր բարեխղճորեն, առանց ինքնափիառի, գլուխը կախ աշխատող մասնագետի համար 180 հազար դրամ աշխատավարձը կյանքին կապող թելն է, որն առանց այլընտրանք թողնելու կտրելը կործանում է նշանակում, – թերևս ոչ։ Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանում այսօր խաչակրաց արշավանք է հայտարարվել պետական ապարատի դեմ։ Ամեն օր կաթիլ առ կաթիլ քամահրանքի նոր ալիք ու մեր կյանքի բոլոր խնդիրների մեղքը անտեսանելիորեն ուղղվում են պետական ապարատի ստորին օղակներ։ Ու որպես հետևանք, թմբկահարվում է ամեն ինչում մեղավոր այդ «թշնամու» վնասազերծումը։ Չե՞ք նկատել։ Հաստատ նկատել եք։ Մարդիկ ահաբեկված են։ Բոլորդ էլ շատ լավ գիտեք դրա մասին։ Այո՛, պետական ապարատի բարեփոխում և չափսերի փոքրացում պետք է մեր երկրին։ Շատ է պետք։ Կրճատե՛ք 3 հազար պետական ծառայող, ես ավելի քան կողմ եմ, բայց 10 հազար մասնավոր նոր աշխատատեղ ստեղծելուց ու 3 հազարին առաջնային համազոր այլընտրանք առաջարկելուց հետո միայն, սիրելի՛ամենահզորներ։ Մի՛ վերցրեք, ու հենց այնպես դուրս մի՛ շպրտեք տարիներ ի վեր իր հայրենիքին ծառայած մարդուն։ Ամեն մարդ մի աշխարհ է։ Աշխարհն առանց այն էլ արդար չէ։ Մի՛ մթագնեք ու մի՛ դրդեք մարդկանց կյանքի հանդեպ դառնանալու։ Կառավարել, չի նշանակում ճակատագրեր որոշել կամ խեղել դրանք, կառավարել նշանակում է լույս բերել։ Մեղք մի՛ գործեք, խնդրում եմ ձեզ. չարած գործերը թույլերի ու անպաշտպանների չհիմնավորված զոհաբերությամբ քողարկել հնարավոր չէ։ Ստեղծե՛ք այլընտրանք, որ մեղք չգործեք։ Շնորհակալություն։

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ձեր մեծ խայտառակությանն ադրբեջանցիների գիտե՞ք՝ ինչ սարսափելի ձևով արձագանքեցին․ Նարինե Դիլբարյան (video) Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Սահմռկեցուցիչ մանկապղծություն, երեխայի սպանություն, վենդետա․․․ Փաշինյանի արձագանքը՝ իրավապահներին (video) «Երեխաները խոսում են ու դողում․ ասում են՝ «Չասեք իրենց, մեզ կսպանեն»»․ինչ է պատմում մանկապղծության ենթարկված երեխաների հարևանուհին Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am