Ընտրական շրջանի փաստարկը այս դեպքում ավելի շատ տեսական փաստարկ է

Համեմատաբար նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հաճախ է հայտարարում, որ խորհրդարանական ընտրությունների մոտալուտ լինելն ու դրանով պայմանավորված առաջիկա ամիսների նախընտրական բնույթը խանգարում է իրենց կառավարությանը, քանի որ ներդրողները զգուշավոր են այդ շրջանում և սպասում են ընտրությունների արդյունքներին: Տեսականում նա իհարկե իրավացի է, սակայն գործնականում իրավիճակը բոլորովին այլ է և նախընտրական շրջանը Կարեն Կարապետյանի կառավարության համար ոչ թե խնդիր է, այլ երևի թե պատեհություն արդարացման համար: Բանն այն է, որ Հայաստանում իրավիճակը, ներդրումային դաշտը, գրավչությունը, մեղմ ասած՝ հեռու են այն իրականությունից, երբ կարող ենք պատկերացնել, թե ընտրություններ չլինելու դեպքում ներդրողները հերթ էին կանգնելու Հայաստանի դռանը: Ավելին, Հայաստանի ներդրումային վարկը, թե՛ տնտեսական, թե՛ կոռուպցիոն, թե՛ քաղաքական մի շարք պատճառների, սխալների, բացթողումների հետևանքով վերջին տարիներին այնպես և այնքան է ընկել աշխարհում, որ այն վերականգնելու համար կամ հեղափոխական փոփոխություններ են պետք` ինչպես օրինակ Վրաստանում, կամ էլ պետք է տարիների աշխատանք: Եվ ուրեմն, ընտրական շրջանի փաստարկը այս դեպքում ավելի շատ տեսական փաստարկ է, որը գործնական առումով Հայաստանի իրականության հետ չունի էական առնչություն: Փոխարենը, այդ տեսական փաստարկը բերելով, Կարեն Կարապետյանն ու նրա կառավարությունը կարող են քարոզչական դաշտում իրենց համար ապահովել բավականին հարմար ալիբի: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն առայժմ իր գործունեության հիմնական մասը կենտրոնացրել է հենց այստեղ: Որևէ կասկած չկա, որ քարոզչական դաշտը չափազանց կարևոր է, թեկուզ և հանրային դրական սպասումներ առաջացնելու համար: Բայց անկասկած է նաև այն, որ դրա կողքին պետք է լինեն նաև շատ կոնկրետ գործեր: Առայժմ այդ գործերը պետական ծախսերի կրճատումներն են, ընդ որում այնպիսի ծախսեր, որոնք կարծեք թե որևէ կերպ չեն շոշափում պետական բարձրաստիճան պաշտոնյաների հարմարավետությունը: Երբ խոսքը վերաբերում է արդեն հենց այս ասպեկտին՝ պարզվում է, որ ամեն ինչ կախված է երկարաշունչ և երկարատև օրենսդրական փոփոխություններից, նախաձեռնություններից և այլն:   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ձեր մեծ խայտառակությանն ադրբեջանցիների գիտե՞ք՝ ինչ սարսափելի ձևով արձագանքեցին․ Նարինե Դիլբարյան (video) Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Սահմռկեցուցիչ մանկապղծություն, երեխայի սպանություն, վենդետա․․․ Փաշինյանի արձագանքը՝ իրավապահներին (video) «Երեխաները խոսում են ու դողում․ ասում են՝ «Չասեք իրենց, մեզ կսպանեն»»․ինչ է պատմում մանկապղծության ենթարկված երեխաների հարևանուհին Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am