Վիրավոր զինծառայողներից մեկի առողջական վիճակը լավ է, մյուսի դեպքում փոփոխություն չկա.armtimes.com
Անցյալ շաբաթ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վիրավորված, ապա Արցախից Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված երկու զինծառայողից մեկի` Քաջիկ Բադալյանի վիճակում դրական փոփոխություն կա, նրա առողջությունը բարելավվում է եւ զինծառայողը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: armtimes.com-ի հարցին պատասխանելով` երեկ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է Կարապետ Միքայելյանին, ապա, ըստ նախարարի խոսնակի, նրա վիճակի մեջ առաջընթաց չկա: Վիճակը ծանր է, կայուն: Հավելենք, որ 24-ամյա պայմանագրային զինծառայող Քաջիկ Բադալյանը ծառայում էր Մարտունիում: Նա ԼՂՀ քաղաքացի է: Ստացել է որովայնի թափանցող, գնդակային վիրավորում, վնասվել են աղիները, ինչպես նաեւ աջ ազդրը: 19-ամյա ժամկետային զինծառայող, ՀՀ քաղաքացի Կարապետ Միքայելյանը վիրավորվել էր Մարտակերտում, նա ստացել է գլխի հրազենային վնասվածք` գնդակն ականջի ետեւից մտել ու քթի խոռոչից դուրս է եկել: Լուսանկարում Կարապետ Միքայելյանն է