Որն է Ռուսաստանից Թուրքիայի ամենամեծ ակնկալիքը. Յըլդըրըմ
«Սա իմ առաջին արտասահմանյան այցն է Թուրքիայի վարչապետների համար ավանդական դարձած Ադրբեջան ու Հյուսիսային Կիպրոս այցելելուց հետո։ Մենք կբանակցենք Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, նախագահ Վլադիմիր Պուտինի ու Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հետ:Ռուս-թուրքական հարաբերությունները ներկայումս թևակոխել են կարգավորման ժամանակաշրջան:Կարգավորումը բավական արագ առաջ է ընթանում»,-Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը աշխատանքային այցով Մոսկվա ժամանելուց առաջ հայտարարել է, որ Ռուսաստանից Անկարայի ամենամեծ սպասելիքը վիզային ռեժիմի վերացումն է: Մենք որոշակի կորուստ ենք վերապրել, սակայն ներկայումս եկել է դա լրացնելու ժամանակը։ Ռուսաստանը դեռ սահմանափակում է թուրքական գյուղմթերքի ներկրումը։ Մենք կքննարկենք դա։ Ռուսաստանում ես կքննարկեմ նաև Սիրիայում, Ուկրաինայում, Կովկասում տիրող իրավիճակը»։ Յըլդըրըմի խոսքերով՝ Թուրքիան վավերացրել է «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը և այժմ ակնկալում է, որ նույնը կանի Ռուսաստանի խորհրդարանը։
