«Գյումրեցու ոգի»-ն կկանգնի դատարանի առաջ
Հրապարակ օրաթերթը գրում է.Գյումրու ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 24-ին կքննի ԱԺ «Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հայցն ընդդեմ «Գյումրեցու ոգի» կուսակցության, որին դատի է տվել Գյումրու ՏԻՄ ընտրություններից առաջ, քարոզարշավի վերջին օրն իր մասին զրպարտչական բնույթի տեսանյութ տարածելու համար՝ կապված հայտնի «կաթի փոշու» պատմության հետ։ Մարգարյանը մեզ ասաց, որ «Գյումրեցու ոգի» կուսակցությունն է վճարել հեռուստաընկերություններին՝ «Շանթ», «Ցայգ» «Շիրակ», քարոզչական եթերաժամանակ գնել՝ այդ տեսանյութը տարածելու համար։
