Վարչապետն՝ իր թիմակիցների՝ ՀՀԿ-ին անդամակցելու մասին
Hayeli.am-ի գլխավոր խմբագրի հարցին, այն մասին, թե իր հետ միասին ինչպես է ՀՀԿ-ին 7000 մարդ անդամագրվել, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ Հանրապետական կուսակցությանն անդամակցելու հարցում իր կողմից որևէ մեկի նկատմամբ պարտադրանք չի եղել: «Ստիպողաբար է եղել, թե՝ ոչ, հնարավորություն ունեք ստուգելու: Իմ կողմից պարտադրանք չի եղել, չեմ բացառում, որ տեղերում որոշակի մարդիկ կարող էին գերլծված լինել այդ գործում»,- ասաց Կարապետյանը: Խոսելով իր թիմակիցների՝ ՀՀԿ-ին անդամակցելու մասին՝ վարչապետն ասաց, որ կային այնպիսք, ովքեր երբևէ չեն մտածել կուսակցական կյանքով ապրելու մասին, սակայն իրենց առջև դրված բեռը պահանջում է քաղաքական հենարան:
