«Խայտառակ նախագիծ է». Գագիկ Ջհանգիրյանի կոշտ ելույթը

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ դեռևս 1995 թվականի Սահմանադրությամբ՝ Դատախազությունից հանվեց միջդատական վարույթի իրականացման կամ նախաքննության իրականացման լիազորությունը, քանի որ ակնհայտ էր, որ նույն մարմինը չէր կարող և՛ նախաքննություն իրականացնել, և՛ այդ նախաքննության նկատմամբ  օբյեկտիվ, անկողմնակալ  հսկողություն իրականացնել. «Սա արվում էր 1995-ից մինչ օրս, որպեսզի քննիչը չընդգրկվեր ոչ մեղադրանքի, ոչ պաշտպանության կողմում: Քննիչի ինքնուրույնությունը պետք է լիներ ազդեցություն եւ լծակներ ունեցող մարմիններից»: Գագիկ Ջհանգիրյանը բարկացավ՝ հիմա այս մի թեթեւ հարվածով քար են գլորում այդ անիվի տակ. «Ամբողջ կոնցեպցիայի հերն անիծում է, եթե կուզեք: Պարո՛ն Սահակյան, ես կոչ եմ անում, հասկանում եմ, որ անհետաձգելի է, դուք էլ դնելու եք քվեարկության, բայց չի՛ կարելի: Դուք, հին իշխանությունը մի ուղղությամբ 20 տարի է՝ գալիս ենք, ինչպե՞ս կարելի է դնել դա հարվածի տակ:Այս նախագիծը կարելի է ընդունել, բայց այն, ինչ մենք այսօր անում ենք, քննիչին իրավունք ենք տալիս բողոքարկել դատախազի որոշումը՝  քննիչին սարքելով շահագրգիռ կողմ։ Այսինքն՝ մենք 15-20 տարի մի քաղաքականություն տարել ենք աստիճանաբար, եկել-հասել ենք մի հանգրվանի, որտեղ  պետք է հաջորդ քայլը կատարենք, փորձենք քննիչի ու նախաքննական մարմնի ինքնուրույնությունը, անկախությունն ապահովենք, մենք հիմա այսպես մի թեթև հարվածով մի լուրջ քար ենք գլորում այդ անիվի տակ»: Սոնա Դավթյան

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Մակրոնի հետ Նիկոլի գալուն գյումրեցիների մեծ մասը չէին գնացել,իրենց բերած մարդիկ էին․Արտաշես սարկավագ (video) Դուք մոլորեցրել եք հանրությանը․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը՝ Քննչական կոմիտեի նախագահին (video) Ձեր մեծ խայտառակությանն ադրբեջանցիների գիտե՞ք՝ ինչ սարսափելի ձևով արձագանքեցին․ Նարինե Դիլբարյան (video) Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Սահմռկեցուցիչ մանկապղծություն, երեխայի սպանություն, վենդետա․․․ Փաշինյանի արձագանքը՝ իրավապահներին (video) «Երեխաները խոսում են ու դողում․ ասում են՝ «Չասեք իրենց, մեզ կսպանեն»»․ինչ է պատմում մանկապղծության ենթարկված երեխաների հարևանուհին Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am