«Մենք բոլորս մտածելու տեղի ունենք». Վահրամ Բաղդասարյան
ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից խորհրդարանում լրագրողների հետաքրքրվեցին, թե ով է գլխավորելու ՀՀԿ համամասնական ցուակը, ինչին ի պատասխան նշեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը: Լրագրողներից մեկի հարցին՝ վարչապետ փոխվեց, կառավարություն փոխվեց, տարի ենք ամփոփում կարո՞ղ է շոշափելի արդյունքներ նշել, ասաց. «Շատ արագ արդյունքները կարող են նաև բավականին վտանգավոր լինեն: Հիմա հիմքերը դրվում են, և այդ բոլոր խնդիրները, որոնք որ առաջ են քաշվել կառավարության ծրագրում, կառավարության կողմից դրանք պետք է կյանքի կոչվեն: Հակառակ դեպքում մենք բոլորս մտածելու տեղի ունենք»:
