«Դա մեր բարոյական պարտքն է». Նաիրա Զոհրաբյան
ՀՀ Ազգային ժողովի նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Հայաստանի խորհրդարանի բարոյական պարտքն է՝ ճանաչել Հյուսիսային Իրաքում իրականացված եզդիների ցեղասպանությունը:Ըստ նրա՝ հաջորդ տարեսկզբից պատգամավորները լիարժեք նիստեր չեն անցկացնելու, քանի որ զբաղված են լինելու նախընտրական քարոզչությամբ: Այդ պատճառով հարկավոր է այդ մասին հայտարարություն ընդունել մինչեւ այս տարեվերջ: «Դա մեր բարոյական պարտքն է»,- ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը:
