«Մանչեսթեր Յունայթեդը» բաց թողեց հաղթանակը Մխիթարյանին փոխարինելուց հետո. տեսանյութ
Անգլիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում հանդիպեցին «Էվերթոնը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: «Գուդիսոն պարկում» տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց մանկունյանցիների հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր: 85-րդ րոպեին նրան փոխարինեց Մարուան Ֆելաինին, որը խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում: 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Լեյթոն Բեյնսը:
