Արթուր Ջանիբեկյանը Մատենադարանի համար գնել է Գրիգոր Նարեկացու հազվագյուտ ձեռագրերից

Հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն Մատենդարանը շուտով տեր կդառնա Գրիգոր Նարեկացու հազվագյուտ ձեռագրերից մեկին: Այս ձեռագիրը  վերջերս հանվել է վաճառքի eBay  աշխարհի խոշորագույն օնլայն աճուրդում 30 հազար դոլարով: Ինչպես հայտնում է «Հրապարակ» օրաթերթը, Գրիգոր Նարեկացու ձեռագիրը գնել է ռուսական Comedy Club Production(CCP) ընկերության սեփականատեր Արթուր Ջանիբեկյանը, ով իմանալով, որ աճուրդում վաճառվում է հայկական ձեռագիր, կապ է հաստատել ձեռագրի տիրոջ հետ և դադարեցնել տվել վաճառքը: Հին հայկական ձեռագրերի խոշորագույ շտեմարանի` Մատենդարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը PanARMENIAN.Net-ին հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 10-15 օրից ձեռագիրը հանդիսավոր կերպով կհանձնվի Մատենդարանին: «Կարևորն այն է, ոև ձեռագիրը փրկված է»,- ասել է Հրաչյա Թամրազյանը: Գրիգոր Նարեկացին միջնադարյան գրող է, փիլիսոփա, աստվածաբան և երաժիշտ: Մեզ շատ քիչ տեղեկություններ են հասել նրա մասին: Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում 951թ-ին։ Սակայն մի քանի հեղինակներ նրա ծննդյան թիվը համարում են 945թ-ը: Ծնվել է Խոսրով ԱՆձևացու ընատնիքում: Փոքր հասակից կապված է եղել Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը: Նարեկ գյուղի վանքի վանահայրը, որտեղ դաստիարկավել է փոքրիկ Գրիգորը, նրա պապիկի եղբայրն էր` այդ ժամանակշրջանի ամենալուսավոր մարդկանցից: Յուրացնելով մենաստանի հարուստ գրականությունը, որը և թարգմանչական էր, և օրիգինալ տարբերակներով, Գրիգոր Նարեկացին դառնում է վանքի կրթված անձանցից: Այստեղ էլ ստանում է վարդապետ կոչումը: Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել շրջակա հայ բնակչության համար։ Ներկայումս ՆարեկավանքԸ գտնվում է Արեւմտյան Հայաստանում, ժամանակակից Թուրքիայի տարածքում և գրեթե ոչնչացվել է: Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարևորագուն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչև 10–րդ դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական–հոգևոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն ավարտվել է մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։ «Մատյան ողբերգության» պոեմը թարգմանել է աշխարհի 30 լեզուներով:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am