Ո՞ւմ դեմ են օգտագործելու հայկական զորքերը

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն երեկ Մոսկվայում ստորագրեցին հայ-ռուսական միացյալ զորամիավորման մասին պայմանագիրը։ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ միացյալ զորամիավորման կազմում կընդգրկվեն Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան և հայաստանյան ռազմական ստորաբաժանումներ։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին փաստաթուղթը հավանության էր արժանացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն այսօր ստորագրել են նաև երկու նախարարությունների միջև 2017թ. համագործակցության ծրագիրը։ Ռուսաստան կատարելիք այցի նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարը հարցազրույց էր տվել ռուսական «Իզվեստիա» թերթին, որում ընդգծել էր՝ իրականում հայ-ռուսական միացյալ զորամիավորումը գործում է 2000 թվականից և նոր պայմանագիրը միայն ամրապնդում է այդ զորամիավորման իրավական հիմքը։ Վիգեն Սարգսյանը կարևորել էր հանգամանքը, որ միացյալ միավորումը գործում է Հայաստանի տարածքում։ Ռուսաստանի մայրաքաղաքում երեկ ընթանում էր ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հավաքը, որի շրջանակներում Սերգեյ Շոյգուն հանդիպումներ է ունեցել նախ իր ադրբեջանցի, այնուհետև նաև՝ հայաստանցի գործընկերոջ հետ։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը Շոյգուն, մասնավորապես, ասել է, թե Ադրբեջանը Կասպյան տարածաշրջանի անվտանգության ֆորպոստն է և հույս է հայտնել, որ 2017թ. կստեղծվի երկու երկրների ռազմածովային ուժերի հրամանատարական կառույց՝ Կասպիական տարածաշրջանի անվտանգության հարցերը կարգավորելու նպատակով: Զաքիր Հասանովն իր հերթին նշել է, թե երկու երկրների միջև զարգանում է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը: Նա նշել է, թե Ռուսաստանի զինվորական բարձրագույն ուսումնական հաստատություններում ավելի քան 80 ադրբեջանցի կուրսանտ է սովորում: Ադրեբջանի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև 2017-ի համագործակցության պլանը: Այսինքն, ստացվում է, որ Ռուսաստանը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նկատամամբ վերահսկողությունը մեծացնելու ճանապարհին կոնկրետ քայլեր է իրականացնում: Մի ժամանակ` ռուս պաշտոնյաներից մեկն էր Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստ համարել: Այսօր` Մոսկվան ճեշտում է, որ Ադրբեջանը Կասպյան տարածաշրջանի անվտանգության ֆորպոստն է և հույս հայտնելով, որ 2017-ին կստեղծվի Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարական կառույց՝ Կասպիական տարածաշրջանի անվտանգության հարցերը կարգավորելու նպատակով: Ռուսները ամեն պատճառաբանություն գտնում են արդարացնելու հայ-ռուսական համատեղ զորամիավորման ստեղծումը: Օրինակ` «Ռեգնում» գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը համարում է, որ այդ պայմանագիրը քաղաքական առումով կարևոր է երկու կողմերի համար էլ, սակայն, կոնկրետ Հայաստանի համար, ռուսաստանցի փորձագետի կարծիքով, այն կենսական նշանակություն ունի. «Հայաստանի գոյատևման համար անհրաժեշտ պայմաններից մեկն է»: Բայց ակնհայտ է, որ ռուսական կողմը քայլ առ քայլ բացարձակ վերահսկողություն է սահմանում Հայաստանում, և խոսքն արդեն Հայաստանի Զինված ուժերի նկատմամբ վերահսկողության սահմանելու համար իրավական հիմքեր ստանալու մասին է: Չէ՞ որ մի բան է, երբ Ռուսաստանը Հայաստանում ունի ռազմաբազա, մեկ այլ բան է, երբ ստեղծվում է համատեղ զորամիավորում՝ որում ներգրավված կլինեն նաև հայկական ստորաբաժանումները: Այսինքն` ռուսական ազդեցությունը մեր բանակի վրա ուժեղանում է: Սա ակնհայտ է, որ Ռուսաստանի շահը հետապնդող քայլ է: Իսկ հարցականները բազմաթիվ են: Որտե՞ղ են օգտագործվելու այդ միավորված ուժերը, օրինակ՝ կօգտագործվե՞ն Մերձավոր արևելքում: Ու՞մ դեմ են ուղղված, կպաշտպանե՞ն այդ զորքերը մեզ Ադրբեջանի հերթական հարձակումի՞ց… Կամ, եթե Ռուսաստանի հետ Թուրքիայի հետ հարաբերությունները կրկին սրվեն` հայկական ուժերը ներքաշվելու են հնարավոր զարգացումներո՞ւմ... և մնում է բաց ամենակարևոր հարցը: Ոչ ոք չի պարզաբանում` իսկ որտե՞ղ է Հայաստանի շահը... Առհասարակ, այս ամենի դիմաց ի՞նչ է ստանալու Հայաստանը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am