«Պուտինն Ալիևին հուշում է՝ մի՛ ակտիվացիր, մենք Հայաստանում ենք, համատեղ բան ունենք». Արամ Կարապետյան

Մոսկվայում հայ-ռուսական միավորված զորախմբի վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը դարձել է հանրային լայն քննարկումների առարկա: Հիշեցնենք՝ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ստորագրել են Կովկասյան անվտանգության տարածաշրջանում երկու երկրների միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, որի մեջ կմտնեն Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները։ Թեմայի շուրջ Hayeli.am-ը զրուցեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ: _Պարոն Կարապետյան, արդյոք մեր երկու երկրների միջև այն ծավալի ռազմական համագործակցությունը, որն առկա էր, չէր ապահովում մեր ավտանգությունն, ինչով է պայմանավորված հայ-ռուսական միավորված զորախմբի վերաբերյալ այս վերջին համաձայնագրի ստորագրումը: -Այո՛ առկա ռազմական համագործակցությունը ապահովում էր մեր անվտանգությունը: Բայց քանի դեռ մինչև վերջ մենք տեղեկատվություն չենք ստանում նոր ստորագրված համաձայնագրի մասին, չենք կարող ասել կարիքը կար, թե ոչ:Գեոքաղաքական առումով, այո՛, այդ զորախմբի կարիքը կար, քանի որ Թրամփն ԱՄՆ-ում ընտրվեց նախագահ, և սպասվում են մեզ համար ոչ ընդունելի տեսակետներ: Ադրբեջանում հնչում են կարծիքներ, որ ԱՄՆ-ն այնպիսի նախագահ ունի, որ նրանից սպասելի են ոչ հայանպաստ որոշումներ: Բացի այս, Ադրբեջանը սկսեց լայնամաշստաբ զորավարություններ և  ակտիվորեն ռմբակոծում է հայկական դիրքերը: Այս ամենին Ռուսաստանն, իհարկե, պետք է պատասխաներ: Պուտինը թարմացրեց Ալիևի հիշողությունը. ասեց, այ տղա, մենք համատեղ բան ունենք այնտեղ: Ադրբեջանի կողմից նոր ագրեսիա սկսեց, հատկապես, երբ մենք ցույց տվեցինք Իսկանդերը: Կար նաև ռուսաական կողմից լուրջ արտահոսք մեզ տրվող զինատեսակների և տանկերի մասին: Եվ այս ամենով Պուտինն Ալիևին հուշում է՝  մի՛ ակտիվացիր, մենք Հայաստանում ենք: -Ստացվում է՝ Ռուսաստանն արցախյան հարցի լուծման համար և Հայաստանում ավելի մեծ հնարավորություններ և ներգրավվածություն կունենա՞: -Չեմ կարծում.  Ռուսաստանի՝ աշխարհում ամենամեծ ռազմաբազան Հայաստանում է,  և ՀՀ-ում իր ռազմական ներկայությունն ավելացնելու խնդիր չունի: Սա գեոքաղաքական խնդիր է, որից բացի ինձ համար հարց է մնում, արդյոք այս միացյալ զորախումբը մասնակցելու է հայաստանյան ներքին կյանքին, եթե, օրինակ ժողովուրդը դիմի հեղափոխության, ինչ է լինելու: Սահմանադրությամբ գրված է, որ բանակը չպետք է մասնակցի երկրի ներքին կյանքին, բայց նախորդ պաշտպանության նախարարի պարագայում մենք տեսանք, որ լավ էլ ակտիվ մասնակցում է: -Քանի որ մեզ համար չի հստակեցվում, թե հայկական որ ստորաբաժանումն է ընդգրկվելու խմբավորման մեջ, ով է լինելու հրամանատարը ռազմական գործողությունների ժամանակ, վտանգ չկա՞, որ  հայկական կողմի շահերը երբեմն կստորադասվեն ռուսական կողմի շահերին: -Ես որևէ վտանք չեմ տեսնում, մեր շահերը չեն ստորադասվի, զորախումբը նորություն չէ, պարզապես որոշակի փոփոխություններ են եղել, ավելի գործնական քայլերի են դիմել: Ես միացյալ զորախմբի կազմավորումը դրական եմ գնահատում. դա բավականաչափ լուրջ և վատ արձագանք է գտել Ադրբեջանում: Հայաստանի դեմ ցանկացած լուրջ ռազմական ագրեսիայի ժամանակ հնարավոր է՝ լինի այն,  ինչ եղավ Օսեթիայում:Այ եթե մեր պաշտպանության նախարարությունը հրատապ բացատրեր օրինակ՝ ով է լինելու հրամանատարը, որոշումներն ինչպես են իրականացվելու, հատատեղ զորքերն օգտագործվելու են  ՀՀ ներքին կյանքում, թե ոչ, որպես խաղաղապահ ուժեր կծառայեն, օրինակ, Սիրայում, նմանատիպ  խժդժությունները չէին լինի: -ՌԴ նախագահի հրամանագրերից մեկի համաձայն՝ Ռուսաստանի ռազմական համագործակցության վերաբերյալ տեղեկատվությունն այսուհետ համարվելու է գաղտնի, գուցե այս լռությունը դրանով է պայմանվորված: -Մեզանում մի տարածված երևույթ կա, ինչ լինում է, ասում են՝ ռուսն է մեղավոր, իսկ, այն  ինչ անում է Ռուսաստանն  իր գործն է, իսկ որպես քաղաքագետ, կարծում եմ, որ ճիշտ չի անում. ինչու փակել մի բան,  որը մինչև հիմա բոլորի համար բաց է եղել: Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am