Բոգոն եւ նրա կրիմինալ պատմությունները

Արդեն հայտնի է, որ ձերբակալվել է մի շարք քրեական պատմություններից հայտնի Ռուբեն Սիմոնյանը`Բոգո մականունով հայտնի: Բոգոն ԱԺ ՀՀ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ամենամտերիմներից է, օգնականը: Թե կոնկրետ ինչ գործի շրջանակներում է վերջինս ձերբակալվել, առայժմ հայտնի չէ: Թեպետ վարկածներ կան, որ հնարավոր է` այս ձերբակալությունը կապված լինի Սամվել Ալեքսանյանի նախկին դաշնակից, հետագայում Ալեքսանյանի հետ թշնամացած ու վերջինի գործերի բացահայտումներով հանդես եկած «Ձկնկուլ» մականունով հայտնի Արմեն Իսրայելյանի Մոսկվայում սպանության հետ: Բոգոն աչքի է ընկել տարբեր կրիմինալ պատմություններով, ծեծկռտուքներով, «Փակ շուկայի» համար պայքարի օրերին ակտիվիստների դեմ գործողություններով, նա դաժան ծեծի էր ենթարկել Լֆիկ բացականչած ցուցարարներից ոմանց: Բոգոյի մասնակցությամբ ամենաթարմը ազատամարտիկի որդու ծեծի պատմությունն է՝ այս տարվա մարտին՝ Վարդենիսում: Ահազանգողը հենց զոհն էր՝ ազատամարտիկ Հեբո Խչեյանի որդին: Արման Խչեյանին ծեծել էին գծատերերը անձնական մեքենայով մարզից ուղևոր տեղափոխելու համար։ Արմանին ծեծի ենթարկողները Ֆառ անունով Արթուր Սարգսյանն ու նրա ընկերը Բոգոն էին: Բոգոն ավտոկայանի նայողներից է։ Բոգոյի ու հրոսակախմբի անպատժելության մասին գիտեն բոլորը, որոնք գոնե լսել են այս մարդու մասին, հետեւաբար սա էր պատճառը, որ ազատամարտիկի որդին ոչ թե իրավապահներին էր դիմել, այլ լրատվամիջոցներին, ինչը տվեց իր արդյունքը ու ջարդարարները հաշտության ձեռք մեկնեցին Արմանին: Իրավապահները, բնականաբար, գործով չզբաղվեցին, քանի որ ծեծը ծանր հանցագործություն չէ, իսկ բողոքի բացակայությունն ինքնին ամբողջովին ջրեց պատմությունը: Այս զույգի հետ է կապվում նաեւ 2003-ի աղմկահարուց սպանությունը: Նշված թվականի հունիսին, օրը ցերեկով Նուբարաշենի խճուղում մարդասպանները կրակ էին բացել տաքսու ուղղությամբ։ Մահացան մեքենայի երեք ուղեւորները՝ վարորդը, Ծաղիկ Ռուբոյի եղբորորդին, ՀՀ պաշտպանության նախարարության բուժվարչության պետի տեղակալ Գարիկ Հարությունյանը։ Ֆառը ազատազրկվեց 15 տարով, բայց ընդամենը երկու տարի անց հովանավորների ջանքերով ազատ արձակվեց: Այդ ժամանակ Ռուբեն Գևորգյանի եղբորորդու սպանությունը մամուլը կապում էր նրա եւ Սամվել Ալեքսանյանի միջեւ լարված հարաբերությունների հետ: Բոգոն այնքան մոտ է Ալեքսանյանին, որ երկու տարի առաջ նույնիսկ հաջողացրել էր ԼՂՀ անկախության տոնին լուսանկարվել ՀՀ նախագահի հետ։ Բոգոյի գլխավորությամբ մեկ ուրիշ կրիմինալ պատմություն եղավ 2010-ին: Ժամը 16-ից 17-ի սահմաններում Էրեբունի համայնքում Լֆիկ Սամոյի մոտ 30 կողմնակիցներ Բոգոյի գլխավորությամբ Էրեբունի համայնքի Ռոստովյան-Աթոյան խաչմերուկում իջել են իրենց մեքենաներից, եւ խմբից երկու հոգի կրակ է բացել Կարեն անունով անձի վրա։ Պպարզվեց հետո, որ Սամբիստ մականունով Կարեն Բագրատունյանն է, ով ընդամենը 1.5 ամիս առաջ էր դուրս եկել բանտից։ Կրակոցները հնչել են բանուկ փողոցում, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ։ Նույն անձը մամուլի էջերում հայտնվեց նաեւ 2013-ին, որը նախորդների համեմատ ընդամենը անշառ չարաճճիություն էր հիշեցնում: Տեսանյությում արձանագրվել էր, որ ոստիկանների ներկայությամբ բացահայտ ու կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները և պատասխանատվության չի ենթարկվում։ Մինչդեռ ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները այդ ժամանակ պարբերաբար երեսպաշտորեն հայտարարում էին, որ արտոնյալներ չկան և բոլորը հավասար են օրենքի առջև։ Թվում էր, թե բոգոների անպատժելիությանը վերջ չկա, բայց երեկ լսվեց նրա ձերբակալության լուրը: Արդյոք սա կարող է նշանակել, որ օղակը նեղանում է եւ մոտենում Սամվել Ալեքսանյանին: Անի Սահակյան

դիտվել է 4161 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am