Ինչո՞ւ է 6 տարում 3-4 տնօրեն փոխվել, ո՞վ է «Փոքր Մհեր» կրթահամալիրի խորհրդի նախագահը

Կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է «Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակին: Նախարարի գնահատմամբ՝ «ՓոքրՄհեր» կրթահամալիրում տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ են. «Եթե հարյուր երեխա նույն բանն են պնդում, ուրեմն ուսումնական հաստատությունում լուրջ խնդիր կա, և այստեղ անելիք ունի և՛ կառավարման խորհուրդը, և՛ տնօրենը, և՛ պետական լիազոր մարմինը: Ինձ համար, որպես կրթության և գիտության նախարարի, առաջնահերթ են երեխաների դժգոհությունները, որովհետև ես գիտեմ` ինչ է նշանակում կազմակերպել, ուսումնական հաստատությունում խմբեր ձևավորել, նաև հասկանում եմ՝ ինչ է նշանակում ընդհանուր դժգոհություն: Հնարավոր չէ, որ մի կոլեկտիվի բոլոր երեխաները միանգամից կազմակերպվեն և նույն բանի մասին սկսեն դժգոհել»,- նշել է նախարարը: Լևոն Մկրտչյանի խոսքով` այս ուսումնական հաստատությունում խնդիրները կուտակվել են տարիներով. «Փաստը, որ վեց տարում 3-4  տնօրեն է փոխվել, նշանակում է, որ ինչ-որ բան ճիշտ չէ, և մենք այստեղ խորքային լուծում պիտի տանք: Խոսքը մեր երեխաների մասին է. որքան էլ որ գործ ունենք ռազմական կրթահամալիրի հետ, պարտավոր ենք նրանց նկատմամբ ավելի ուշադիր լինել, ավելի նուրբ և ճիշտ վերաբերմունք դրսևորել: Կան մասնագիտական հարցեր, որոնք կրթահամալիրի կառավարման խորհուրդը պետք է քննարկի և լուծումներ առաջարկի»: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ կրթահամալիրի սաները  հրապարակային բողոքի ակցիա էին կազմակերպել և պահանջել ու շարունակում են պահանջել նորանշանակ տնօրեն Վահագն Յաղմուրյանի հրաժարականը: Կրթահամալիրի սաները պնդում են, որ նոր տնօրենը ոչ մանկավարժական վերաբերմունք է դրսևորում, սպառնում է իրենց, վիրավորական և անհարգալից վերաբերմունք  է դրսևորում, անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում կրթահամալիրի սաների և սպաների հասցեին, հաստատությունում տիրում է անառողջ մթնոլորտ: «Տնօրենը հայտնի հերոսի՝ Կապույտ Մորուքի չար մարդու կերպար է մեզ մոտ ընկալվում. անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ոչ միայն սաների, այլև սպաների նկատմամբ ու անհարկի դիտողական արտահայտություններ է անում բոլորիս հասցեին՝ մեզ ասում է «հորթեր, դիշովկաներ, կտամ կծեփռտվեք պատերին»,- լրագրողներին պատմել էին սաները: Նրանց խոսքով՝ նոր տնօրենը պատժի անընդունելի ձևեր է կիրառում, իրենց զրկում է հանգստյան օրերին տուն գնալու իրավունիքց: Սաների պնդմամբ՝ մեկ ամիս առաջ նշանակված տնօրեն  Վ. Յաղմուրյանին նման քայլերի դրդում է կառավարման խորհրդի նախագահ Գևորգ Մալխասյանը, և իրենք առավելապես դժգոհ են Մալխասյանից: Կրթահամալիրի տնօրեն  Վ. Յաղմուրյանն իր հերթին ԶԼՄ-ներին ասել էր, թե  սաների բողքները անհիմն են, քանի որ ինքն ընդամենը ուզում է հետևել կարգապահությանը և չի հասկանում, թե ինչից են դժգոհ երեխաները: Հիշեցնենք, որ ԿԳ նախարարի հանձնարարականով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն արդեն մի քանի օր է ուսումնասիրում է իրավիճակը, ԿԳՆ աշխատակիցներն անգամ հերթապահում և գիշերում են կրթահամալիրում: Ավելի ուշ ԿԳՆ-ն հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ, ըստ որի՝ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի նախաձեռնությամբ  հրավիրվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որտեղ որոշվել է կրթահամալիրում արմատական փոփոխություններ կատարել: Նիստին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, կառավարման խորհրդի անդամներն ու ԿԳՆ համապատասխան ոլորտի պատասխանատուները և կրթահամալիրի տնօրենը: «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի խորհրդական Գևորգ Մալխասյանն է, խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ պաշտպանության, ՀՀ ԿԳՆ, ՀՀ արդարադատության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների տեղակալները, ՀՀ ոստիկանապետի տեղակալը, կրթահամալիրի ծնողական խորհրդի նախագահը: Քննարկելով «Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակն ու առաջացած խնդիրները՝ խորհուրդը որոշել է դիմել ՀՀ ԿԳՆ-ին՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրում ծառայողական քննություն նշանակելու առաջարկով: Արտահերթ նիստում որոշվել է ՀՀ ԿԳՆ և ՀՀ ՊՆ ներկայացուցիչներից կազմված հանձնախումբ ձևավորել, որը կրթահամալիրում մշտական դիտարկում և վերահսկողություն կիրականցնի: ՀՀ ԿԳՆ-ի կողմից այդ աշխատանքերը կհամակարգի աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանը: «Փոքր Մհեր» կրթահամալիրում իրավիճակը կայունացնելու և կրթական գործընթացը վերականգնելու նպատակով վերահսկման պարտականությունը ժամանակավորապես դրվել է ՀՀ ԿԳՆ աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության գլխավոր մասնագետ Արթուր Կարապետյանի վրա: Արտահերթ նիստի ժամանակ որոշվել է նաև փոխել «Փոքր Մհեր» կրթահամալիրի կանոնադրությունը, խորհրդի կազմը և կառավարման ձևը: Ավելի վաղ «Փոքր Մհեր» կրթահամալիր էր այցելել նաև ՄԻՊ խումբը  և այնտեղ իրավիճակի առնչությամբ հայտնել իր մտահոգությունը: «Այցի ընթացքում բացահայտել են մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ: Կրթահամալիրի սաները առանձնազրույցների ընթացքում պնդել են իրենց նկատմամբ վատ վերաբերմունքը, որ հնչել է նաև հրապարակայնորեն: Բացահայտվել են նաև խնդիրներ, որոնք վերաբերում են կրթահամալիրի գործունեությունը կարգավորող ակտերին, ինչպես նաև այդ հաստատությունում սովորողների նկատմամբ ներգործության միջոցներին ու դրանց կիրառության պրակտիկային»,- նշված էր պաշտպանի հայտարարության մեջ: Կարինե  Սարիբեկյան

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am