Հեյդար Ալիև vs Ֆիդել Կաստրո

Կուբայի ղեկավարությունը, հաշվի առնելով երկրի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստոյի ցանկությունը, որոշում է չթույլատրել երկրի տարածքում տեղադրել Ֆիդել Կաստրոյի արձանները: Այդ մասին տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում տալով Կուբայի ներկայիս առաջնորդ, Կաստրոյի կրտսեր եղբայր Ռաուլ Կաստրոյին: Ըստ Կաստրոյի` կոմանդանտեն չէր ցանկանում, որ իր անձը դառնա պաշտամունքի առարկա: Արդյունքում երկրի տարածքում ոչ միայն չեն տեղադրվի Կաստրոյի արձանները, այլև կարգելվեն նրա անունով կոչել հիմնարկներ, այգիներ, փողոցներ, հասարակական վայրեր և այլն: Կաստրոն շատ լավ պատկերացնում էր, թե ինչ ապագա են ունենալու այդ արձանները: Լինելով բռնապետ` ինքը շատ լավ գիտեր, որ մի օր այդ արձանները կտապալվեն, ինչպես դա եղավ Ստալինի, Լենինի, Հուսեյնի, Քադաֆիի և այլ բռնապետերի դեպքում: Բացի այդ, պարզվեց, որ Կաստորն նաև համեստ մարդ էր: Ի տարբերություն մեր արևելյան հարևան  բռնապետերի՝ հայր և որդի Ալիևների, որոնք սեփական անձի պաշտամունքը պետական մակարդակով են առաջ տանում: Հեյդար Ալիևը իր կառավարման տարիներին էր արդեն իրեն «ադրբեջանցիների հայր» կոչումը շնորհել՝ դառնալով Հեյդար բաբա: Իսկ նրա մահից հետո վերջինիս որդին՝ Իլհամը, ով հորը փոխարինեց Ադրբեջանի սուլթանի պաշտոնում, Հեյդար բաբային հռչակեց Ադրբեջանի «աստված»: Ադրբեջանում դասալիք Հեյդար Ալիևի անուն են կրում գրեթե բոլոր կարևոր նշանակություն ունեցող «օբեկտները»: Բոլոր քաղաքներում և գյուղերում սնկի նման աճեցին Հեյդար բաբայի արձաններն ու կիսանդրիները: Բոլոր բնակավայրերի կենտրոնական փողոցները նրա անունն են կրում և այլն: Այդ ամենը քիչ էր, Իլհամ little-բաբան որոշեց սեփական հայրիկի պաշտամունքը արտահանել Ադրբեջանից: Հարյուր միլիոնավոր դոլլարներ է ծախսվել Թուրքիայում, Վրաստանում, ՌԴ-ում, Մեքսիկայում և այլ երկրներում Հեյդար բաբայի արձանների, նրա անունով փողոցների և այգիների կառուցման և վերանորոգման համար: Ու այդ ամենը արվում է այն դեպքում, երբ Հեյդարի օրոք փախստական դարձած հարյուր հազարավոր ադրբեջանցիներ մինչև հիմա ապրում են համակենտրոնացման ճամբարներում, որտեղ բացակայում են տարրական պայմանները ապրելու համար: Բաքու այցելող բոլոր հյուրերը պարտավոր են այցելել Հեյդարի գերեզմանին, խոնարհվել և ծաղիկներ դնել նրա արձանին: Հ.Գ. Ի տարբերություն Ալիևների` Կաստրոն չցանկացավ, որ իր աձանները մի օր հայտնվեն ձուլարաններում և աղբակույտերում: Գագիկ Համբարյան, Ֆեյսբուք

դիտվել է 17 անգամ
Լրահոս
ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից Հայը ցանկանու՞մ է ապրել անկախ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունում, թե՞ «Արևմտյան Ադրբեջանում» Մահմուդ Ահմադի Նեջադի հետ, երբ պետք է գազամուղը բացեինք, գիտե՞ք՝ ԱՄՆ-ն ինչպես իրեն պահեց․ Քոչարյան (video) Դատարանում իմ տպավորությունները նորից կպատմեմ. Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին Ժակ Շիրակը եկել էր համոզելու, բայց․․․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է պատմում (video) Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ. Կարապետյանը վստահեցնում է՝ պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չի դրել Անբարո վարքագծով ռուս բլոգերի մազերը սափրած Գևորգ Մելքոնյանը հանկարծամաh է եղել կասկածելի հանգամանքներում. փաստաբան Եղանակը Հայաստանում Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Փեզեշքիանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ Պեսկով «Ռոբերտի մայրը շատ խիստ էր»․ մանրամասներ Ռոբերտ Քոչարյանի ծնողներից․ ի՞նչ է հիշում Բելլա Քոչարյանը (video) Բա ու՞ր էիք, որ կամերայի առաջ մարդն ասեց՝ Վեհափառի գլուխը քարով կջարդեմ․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը (video) Սարսափելի մանրամասներ՝ Վեդիի մանկապիղծներից մեկի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am