«Թուրքիան աջակցում է ԼՂ կարգավորմանն ուղղված ՌԴ-ի ջանքերին». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն երեկ Ալանիայում իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է ղարաբաղյան հակամարտության թեման։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ղարաբաղյան թեման քննարկվել է։ Ռուսաստանը զբաղված է ղարաբաղյան հարցի կարգավորմամբ։ Մենք աջակցում ենք այդ ուղղությամբ արված Ռուսաստանի ջանքերին»,-հայտարարել է Չավուշօղլուն Բաքվում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետո հրավիրված մամլո ասուլիսում: Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։
