Ինչ փորձանք է նախապատրաստվում Ղարաբաղի խնդրում

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն վաղը մեկնում է Բաքու` քննարկելու ղարաբաղյան խնդիրը: Երեկ Չավուշօղլուն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն` ասելով. «Մենք հարգում ենք ղարաբաղյան հիմնախնդիրները լուծելու Ռուսաստանի կամքը։ Իրաքի և Սիրիայի հարցում էլ մեր համագործակցությունը շատ կարևոր է երկու երկրների հարաբերությունների համար»: Ղարաբաղյան խնդրից խոսել է նաև Թուրքիայի նախագահը: Թուրքիան հանդես է գալիս Սիրիայում և Իրաքում բռնության դեմ, այնպես ինչպես դեմ էր բռնությանը Լեռնային Ղարաբաղում, Աֆղանստանում, Կիպրոսում և Բալկանյան երկրներում, ասել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ ոչ մեկ իրավունք չունի Թուրքիային ասել, որպեսզի նա չմիջամտի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Ամենայն հավանականությամբ Բաքուն ու Անկարան ԼՂ խնդրով հիմնական խաղացող են համարում Մոսկվային, և մինչ Վաշինգտոնում տեղի է ունենում իշխանության փոխանցում` Օբամայից Թրամփին, Ալիևն ու Էրդողանը որոշել են զբաղվել ԼՂ խնդրով` Մոսկվայի հետ խաղալով: Ադրբեջանի արտգործնախար Էլմար Մամեդյարովը, որն օրերս պատրաստակամություն էր հայտնել՝ Համբուրգում հանդիպել Հայաստանի իր պաշտոնակցի հետ՝ շարունակելու համար ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունները, երեկ ասել է, թե հայկական կողմից դեռևս չեն պատասխանել հանդիպման առաջարկին: «Նրանք խուսափում են հանդիպումից և այդպիսով չեն աջակցում խաղաղ գործընթացին», երեկ ասել է Մամեդյարովը Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ և հավելել՝ «Ամեն անգամ մենք հայտարարում ենք, որ բանակցությունները չպետք է լինեն բանակցային գործընթացի իմիտացիա: Մենք պետք է աշխատենք խաղաղության հասնելու համար»: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մինչդեռ, երեկ պատասխանելով «Ազատության» հարցին, ասել է թե չի բացառվում, որ նման հանդիպում կայանա, «բայց դեռևս դա հաստատված չէ»,- նշել է ՀՀ արտգործնախարարը: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-9-ը ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի է ունենալու ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների տարեկան համաժողովը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքեր են գործադրում, որ այդ համաժողովի շրջանակում տեղի ունենա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում: Ադրբեջանի ԱԳ նախարարը երեկ ասուլիս է տվել Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարարի հետ Բաքվում կայացած հանդիպումից հետո: Համատեղ ասուլիսում, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին, Մամեդյարովը քննադատել է հայկական կողմի մոտեցումները: Նրա խոսքով, նախնական փուլում բարձրացնելով Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ նշանակում է «թաղել խաղաղ գործընթացը»: «Վերջին շրջանում Հայաստանի կողմից հնչում են տհաճ հայտարարություններ: Այդ հայտարարությունները բացասական դեր են խաղում խաղաղ կարգավորման գործընթացում: Բանակցություններն այդպես չեն վարում: Ուղղությունը, որով ընթանում են բանակցությունները, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Քննարկվող փաստաթղթում նաև նշված է, որ հայկական զորքերը փուլ առ փուլ պետք է դուրս բերվեն օկուպացված տարածքներից: Կարգավիճակի հարցը նույնպես քննարկվում է: Սակայն, նախնական փուլում բարձրացնելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, նշանակում է թաղել խաղաղ գործընթացը, քանի որ ադրբեջանական համայնքը պետք է վերադառնա Ղարաբաղ: Նրանք նույնպես այդ շրջանի բնակիչներ են»,- ասել է Մամեդյարովը: Փաստացի, Բաքուն կրկին հաստատել է, որ ղարաբաղյան բանակցություններում Ադրբեջանից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Երեկ դա հաստատել է Մամեդյարովը, իսկ ամիսներ առաջ բողոքել էր նաև Ալիևը, որ փակ բանակցություններում Ադրբեջանից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բաքվի համար այս բարդ փուլում, փաստորեն, Ալիևի հույսը Պուտինն է... Մոսկվայի հետ աշխատելու համար նրանք գործի են դրել նաև Թուրքիային:  Չավուշօղլուն Լավրովի հետ հանդիպումից հետո մեկնում է Բաքու: Չի կարելի բացառել, որ ինչ-որ պայմանավորվածություններ եղած լինեն ԼՂ խնդրով` Բաքու-Անկարա-Մոսկվա մակարդակում: Թամար Բագրատունի

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am