Հավերժ «սիրո» ու «դավաճանությունների» պատմություններ

Նախօրեին, մի պահ թվաց, թե կես քայլ էր մնացել, որ ռուս-թուրքական հարաբերությունները կրկին սրվեին: Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններով դարձյալ անցավ անվստահության «քամին»... Մինչդեռ օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն խոսում էր այն մասին, թե ժամանակն է փակել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների ճգնաժամային էջը, չեղյալ հայտարարել առևտրային ու վիզային բոլոր սահմանափակումները և մտածել ռազմավարական ապագա հարաբերությունների մասին։ Նա ասում էր, թե երկու երկրները գլխավոր դասը քաղել են ճգնաժամից, ինչը կայանում է նրանում, թե միմյանց համար որքան կարևոր են Ռուսաստանն ու Թուրքիան։ Ըստ Չավուշօղլուի` Ռուսաստանի ու Թուրքիայի տնտեսությունները փոխադարձաբար լրացնում են միմյանց. «Ռուսաստանը Թուրքիայի համար էներգապաշարների գլխավոր մատակարարն է, իսկ Թուրքիան ռուսական շուկայի համար թարմ մրգերի ու բանջարեղենի մատակարարման համար լավագույն հնարավորություններն առաջարկողն է»։ Իսկ ապագան խոստումնալից էր... Այս տարի Անթալիայում անցկացվելու է ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը, իսկ հետագայում Ռուսաստանում կայանալու է երկու երկրների վարչապետների հանդիպումը։ Հաջորդ տարի նախատեսվում է Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդների նոր հանդիպումը: Պուտինի ու Էրդողանի հանդիպումը նախապատրաստվում է, սակայն այն տեղի կունենա 2017 թվականից ոչ շուտ, հայտնեց օրերս Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Նման հանդիպում պատրաստվում է։ Կա ըմբռնում, որ այն սկզբունքորեն կանցկացվի բավական շուտ»։ Ամեն ինչ հանդարտ էր, երբ հանկարծ Էրդողանը հայտարարեց, որ իր երկրի զինված ուժերը Սիրիա են մտել՝ բռնակալ Բաշար Ալ-Ասադի ռեժիմին վերջ տալու համար: Դրա արդյունքում Կրեմլը բացատրություն պահանջեց Էրդողանից: Կրեմլի համար նորություն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը Սիրիայում Անկարայի գործողությունների իրական թիրախի վերաբերյալ, ասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք, իհարկե, հույս ունենք, որ մոտակա ժամանակներս բացատրություն կստանանք մեր թուրք գործընկերներից այս կապակցությամբ։ Սա շատ լուրջ հայտարարություն է, որը հակասում է նախորդ հայտարարություններին, ինչպես նաև իրավիճակի մեր պատկերացմանը՝ որպես պետության, որի ռազմական ուժերը օրինական կերպով գտնվում են Սիրիական Արաբական հանրապետությունում․․․»,-նշել է Պեսկովը։ Ապա, Էրդողանի աշխատակազմից փորձեցին շտկել իրավիճակը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պաշտոնանկ անելու մտադրության մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արած հայտարարությունը չպետք է հասկանալ բառացիորեն. «Նախագահի այդ հայտարարությունն արվել է երեկ, սակայն այն չպետք է ընկալել բառացիորեն։ Հուսով եմ, որ դրա հետ կապված Ռուսաստանի ծագած անըմբռնումը կհաղթահարվի արագորեն»։ Նկատենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել էր, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր թուրքական այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ քննարկելու է Բաշար Ասադի վերաբերյալ Էրդողանի արած հայտարարությունը։ Հավելենք նաև, որ Էրդողանն ու Պուտինը վերջին օրերին արդեն երեք անգամ հասցրել են հեռախոսազրույց ունենալ: Ըստ Պեսկովի` կողմերը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են հարցերի լայն շրջանակ` ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների այժմեական հարցեր, ինչպես նաև Սիրիայի խնդիրը և հատկապես Հալեպի հարցը։ Ինչևէ, այժմ, կարծես Անկարան, փորձում է վերախմբագրել սկանդալային հայտարարությունը: Անձամբ Էրդողանն է կրկին «պարզաբանություններով» հանդես եկել: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ նախագահ Պուտինը և նրա թուրք գործընկեր Էրդողանը քննարկել են Սիրիայի հարցով Անկարայի հայտարարությունը. «Կարող եմ միայն ասել, որ երեկ մեր նախագահը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և այդ թեման քննարկվել է։ Այո, նա համապատասխան մեկնաբանություն է տվել»։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ պարզ չէ, թե արդյոք այդ բացատրությունը բավարարե՞լ է Ռուսաստանին, թե ոչ... Ամեն դեպքում, Անկարան, վստահեցնում է, որ Թուրքիան կշարունակի համագործակցել ՌԴ-ի հետ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: Ավելին` Էրդողանն ասել է, որ Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի ունենալ ամենաբարձր մակարդակի հարաբերություններ. «Թուրքիայի կապն Արևմուտքի հետ ուժեղ է, իսկ Արևելքի հետ՝ թո՞ւյլ։ Հակառակը։ Մենք ցանկանում ենք Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ ունենալ ամենաբարձր մակարդակի քաղաքական և տնտեսական հարաբերություններ։ Այդ հարաբերությունները միմյանց հանդեպ այլընտրանքային չեն։ Հակառակը՝ մենք այդ հարաբերություններն ընկալում ենք որպես մեկը մյուսին լրացնող»։ Հիշեցենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահն ասել էր, որ իր երկրի համար ԵՄ-ին անդամակցելը միակ տարբերակը չէ, և Անկարան քննարկում է Համագործակցության Շանհայի կազմակերպությանն անդամակցելու հարցը։ Ինչևէ, սպասենք հետագա զարգացումներին: Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները վերածվում են հավերժական «սիրո» ու «դավաճանությունների» շարունակական պատմությունների: Մետաքսյա Շալունց

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am