Վնասվածքով հայտնաբերված զինծառայողը խմա՞ծ է եղել. ինչ վարկածներ են շրջանառվում

2016թ. նոյեմբերի 17-ի երեկոյան Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկի հսկիչ-անցագրային կետի շինությունում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղի 23-ամյա բնակիչ Իվան Հայրապետյանի դին՝ բերանի եւ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Զինծառայողի մահվան կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը): Ի. Հայրապետյանն ամուսնացած չէր, նրա մայրը Նորաշենի դպրոցում ռուսերենի ուսուցչուհի է: «Ժողովուրդը» Լոռու զինվորական կայազորի դատախազ Արթուր Զաքարյանից հետաքրքրվեց՝ արդյոք Ի. Հայրապետյանի մահվան գործով ձերբակալված անձ կամ անձինք կան: Նա հայտնեց, որ այդ գործով ձերբակալված չկա: Ինչ վերաբերում է կասկածյալներին, ապա զինվորական դատախազն ասաց, որ դա նախաքննական գաղտնիք է: Փորձեցինք Նորաշեն համայնքի ղեկավար Գոռ Աբրահամյանից պարզել, թե այս օրերին ինչ վարկածներ են շրջանառվում: Գյուղապետը, սակայն, կարծիք հայտնեց, որ կատարվածն ինքնասպանություն է: Հարցին, թե 23-ամյա երիտասարդը ինչո՞ւ պետք է ինքնակամ հեռանար կյանքից, գյուղապետը արձագանքեց՝ խմած են եղել: Նկատենք, որ խոսքը զորամասի հսկիչ-անցագրային կետում ծառայություն իրականացնող զինծառայողի մասին է, եւ հարց է ծագում, թե նա ինչպես կարող էր ոգելից խմիչք օգտագործած լինել: Գյուղապետը, սակայն, ներկայացրեց, որ Իվանն այդ ժամանակ ոչ թե հսկիչ-անցագրային կետում է եղել, այլ զորամասում եղած արագ արձագանքման խմբի կազմում: Ի դեպ, Նորաշենի գյուղապետից տեղեկացանք, որ Իվան Հայրապետյանին հուղարկավորել են քաղաքացիական հագուստով եւ ոչ զինվորական կարգով: Համայնքի ղեկավարի ունեցած տեղեկություններով՝ զորամասը Ի. Հայրապետյանի հոգեհացի ծախսերը հոգալու համար վերջինիս ընտանիքին ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել: Ոսկան Սարգսյան armlur.am

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am