Հայաստանը բառացիորեն միացնում է իր զինուժը Ռուսաստանին. Foreign Policy

Հայաստանում շուտով կխաղարկվի մեղմ և կոշտ ուժերի միջև բեմադրությունը՝ գրում է Foreign Policy պարբերականը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այս շաբաթ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կառավարությունների հետ կֆինանսավորի ՀՀ կառավարության, քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության աշխատանքները, որոնք ուղղված են Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահության ամրապնդմանը՝ քվեարկության օրն ընտրողների նույնականացման և ընտրություններից հետո ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման միջոցով։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Միացյալ Նահանգներն առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991թ., և այդ ժամանակից ի վեր արդեն 25 տարի երկու երկրները բարեկամ են և գործընկեր: «Մենք պատրաստ ենք շարունակել գործուն ներդրում ունենալ՝ մասնակից լինել Հայաստանի ընթացիկ ժողովրդավարական աճին և օգնել անկախ, ապահով և բարեկեցիկ Հայաստան պետության կայացմանը, որին արժանի է հայ ժողովուրդը: Ազատ, առանց սահմանափակումների ու վստահության արժանի ընտրությունները բացարձակապես անհրաժեշտ բաղադրիչն են այն ճանապարհի, որը տանում է դեպի այս նպատակը»,- ասվում է հայտարարության մեջ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գտնվում է Մոսկվայում, որտեղ նա և իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուն ստորագրել են միավորված զորախմբի մասին համաձայնագիրը, որը հնարավորություն կտա Ռուսաստանին օրինական հիմունքներով օգտագործել իր զինված ուժերն իբր Հայաստանը պաշտպանելու համար։ «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանին և Հայաստանին միավորում է ոչ միայն երկարաժամկետ դաշինքը, այլ նաև դարերով եկած եղբայրությունը և բարեկամությունը։ Այն հանգամանքը, որ Ռուսաստանն իր մոտ է քաշում Հայաստանին, վրդովեցնում է ադրբեջանցիների մի մասին։ Ադրբեջանում մի քանի օրենսդիրներ կոչ են արել վերանայել սերտ հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները լարված են Լեռնային Ղարաբաղի սառած հակամարտության պատճառով, որում Ռուսաստանը խաղաղարարի դեր է խաղում և շատ հաճախ օգուտ է քաղում այդ հակամարտությունից։ Իսկ մինչ այդ արևմտյան դիտորդները մտահոգ են. քիչ հավանական է, որ Հայաստանը հրաժարվի Ռուսաստանից հանուն ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող ընտրական օժանդակության, ավելի քիչ հավանական է, որ Ադրբեջանը երես թեքի ՌԴ-ից և բռնի իսկական ժողովրդավարության ուղին՝ ասվում է հոդվածում։ Թարգմանությունը՝ 1in.am-ի

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին Ժակ Շիրակը եկել էր համոզելու, բայց․․․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է պատմում (video) Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ. Կարապետյանը վստահեցնում է՝ պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չի դրել Անբարո վարքագծով ռուս բլոգերի մազերը սափրած Գևորգ Մելքոնյանը հանկարծամաh է եղել կասկածելի հանգամանքներում. փաստաբան Եղանակը Հայաստանում Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Փեզեշքիանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ Պեսկով «Ռոբերտի մայրը շատ խիստ էր»․ մանրամասներ Ռոբերտ Քոչարյանի ծնողներից․ ի՞նչ է հիշում Բելլա Քոչարյանը (video) Բա ու՞ր էիք, որ կամերայի առաջ մարդն ասեց՝ Վեհափառի գլուխը քարով կջարդեմ․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը (video) Սարսափելի մանրամասներ՝ Վեդիի մանկապիղծներից մեկի մասին (video) ՔԿ նախագահը՝ Վեդիի սկանդալային դեպքի մասին (video) «Բա, որ Պուտինը նման բան ասի, դուք կլսե՛ք սրանց ոռնոցը»․ Դերենիկ Մալխասյան (video) Մակրոնի հետ Նիկոլի գալուն գյումրեցիների մեծ մասը չէին գնացել,իրենց բերած մարդիկ էին․Արտաշես սարկավագ (video) Դուք մոլորեցրել եք հանրությանը․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը՝ Քննչական կոմիտեի նախագահին (video) Ձեր մեծ խայտառակությանն ադրբեջանցիների գիտե՞ք՝ ինչ սարսափելի ձևով արձագանքեցին․ Նարինե Դիլբարյան (video) Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Սահմռկեցուցիչ մանկապղծություն, երեխայի սպանություն, վենդետա․․․ Փաշինյանի արձագանքը՝ իրավապահներին (video) «Երեխաները խոսում են ու դողում․ ասում են՝ «Չասեք իրենց, մեզ կսպանեն»»․ինչ է պատմում մանկապղծության ենթարկված երեխաների հարևանուհին Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am