Պուտինը կարող է հասնել մինչև Մեծ Բրիտանիա. Սավչենկո
Կանադական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ուկրաինացի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավակնությունները չեն սահմանափակվում Ուկրաինայի արևելքով։ Սավչենկոն հայտարարել է, որ եթե Արևմուտքը չմիջամտի, ապա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը կարող է ավարտվել Մեծ Բրիտանիայում։ «Անկարելի է ջերմ հարաբերություններ ունենալ մի երկրի հետ, որը չի հարգում մյուսների ժողովրդավարական իրավունքները»,- ասել է նա:
Սավչենկոյի խոսքերով՝ Դոնալդ Թրամփը շուտով կիմանա, որ չի կարողանա նորմալ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: