ՀՀԿ-ականները Զարուհի Փոստանջյանին ցույց տվեցին գործակալների տեղը

Ազգային ժողովի պետաիրավական նիստը  պատմության դաս էր հիշեցնում, հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այս մասին մի քանի անգամ նկատեց, բայց <<դասը վարող>> Զարուհի Փոստանջյանին որեւէ կերպ հնարավոր չէր հետ կանգնեցնել պատմական դիսկուրսով իր նախագծերը ներկայացնելու վճռականությունից: Քննվող երկու նախագծերի հեղինակն էլ Փփոստանջյանն էր: Առաջինը ժողովրդի ապստամբության իրավունքի վերաբերյալ էր, նա առաջարկում էր խորհրդարանին ընդունել հայտարարություն, որ ԱԺ-ն համերաշխություն է հայտնում «Սասնա Ծռեր» խմբի ապստամբության առաջադրած պահանջներին, դատապարտում է «Սասնա Ծռեր» ժողովրդական ապստամբության մասնակիցների նկատմամբ բռնաճնշումները,պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր խղճի բանտարկայլներին եւ դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը: Փոստանջյանի ներկայացրած նախագիծը սահմանում է, որ <<հայ հասարակության պարտականությունն է ապստամբության միջոցով ոչնչացնել քաղաքական այն համակարգը, որը չի համապատասխանում իր շահերին եւ նպատակներին>>, իսկ նա այդպիսին է համարում թե Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սսարգսյանի իշխանությունները: Փոստանջյանը փորձ էր անում արդարացնել հուլիսին ՊՊԾ գնդի տարածքը զավթած «Սասնա Ծռերի» գործողությունները, նա ասաց, որ այդ ապստամբությունը նմանեցրեց 1901 թվականին գեներալ Անդրանիկ Օզանյանի ղեկավարած ապստամբությունը: «Միայն թե` այն ժամանակ ժողովուրդը պայքարում էր ընդդեմ Օսմանյան կայսրության, այժմ` ընդդեմ ՀՀԿ կողմից հարստահարման: «Սասնա Ծռերը» փորձեցին ժողովրդին ազատագրել ՀՀԿ լծից. դա ապստամբություն էր, և դա քրեորեն պատժելի գործողություն չէ», - հայտարարեց Փոստանջյանը` հիշատակելով լիբիական ապստամբությունը և բռնապետ Քադաֆիի ճակատագիրը: Սակայն նրա փաստարկները չհամոզեցին պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամներին, և հայտարարության նախագիծը մերժվեց, ՀՀԿ-ական պատգամավորները հեգնեցին միան Փոստանջյանին, նրան նմանեցրեցին պատմության ուսուցչուհու, իսկ Լեւոն Մարտիրոսյանը ասաց, թե ինքն էլ կարող է պատմական գիտելիքներով զարմացնել բոլորին, բայց դրա անհրաժեշտությունը չի տեսնում: Մյուս նախագիծը Գգաղտնազերծման կամ լյուստրացիայի մասին օրենքն է, որը մի քանի անգամ Ժառանգությունը ասպարեզ է հանել, բայց բոլոր անգամներն էլ այն մերժվել է: Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, թե չի հասկանում` «գործակալ» բառն ինչու է տեղ գտել այս օրենսդրական նախաձեռնության մեջ, որովհետև Փոստանջյանը օրինակ է բերում ազգային անվտանգության ծառայությունը, ինչը, ըստ նրա, «մտքի անհուն թռիչքի» նշանակում է, որ այն, ինչը Հայաստանում հիմնադրվել է խորհրդային տարիներին, ուրեմն կասկածելի է: Փոստանջյանը բացատրեց, որ նախագիծը միտված է բոլոր այն անձանց, ովքեր նախկինում կապ են ունեցել հատուկ ծառայությունների հետ, և դրա մասին հասարակությունը պաշտոնապես չի իմացել:«Գտնում ենք, որ հատուկ ծառայությունների հետ այդ անձանց կապը կարող է այսօր էլ շարունակվել, և այդ կապի մասին նրանք պետք է հայտնեն: Լինելով Խորհրդային միության երկիր` մենք այդ մարդկանց այն ժամանակ չենք գաղտնազերծել, և մեր խնդիրների մի մասն էլ գալիս է հենց այդտեղից: Բոլոր այն երկրները, որտեղ ընդունեցին այս օրենքը, ավելի դինամիկ սկսեցին զարգանալ»,- ասաց պատգամավորը: «Ես անընդհատ ժպիտով եմ անդրադառնում Զարուհի Փոստանջյանի ասածներին, որոշ օրենսդրական նախաձեռնություններին, որովհետև լավ հասկանում եմ, որ նախընտրական տարի է, որ «Ժառանգություն»-ում լյուստրացիայի կարիք կա:  Հասկանում եմ, որ օվկիանոսից այն կողմ գտնվող ձեր բազմաթիվ ղեկավարներին պետք է իսկապես լյուստրացիայի ենթարկենք: Մենք շատ լավ գիտենք` ով ինչով է զբաղվում, ով ինչով է զբաղվել իր տարբեր պաշտոնները զբաղեցնելու ժամանակ: Կասեի հետևյալը, որ նման նախագծերը որևէ լավ տեղ չեն տանում: Ես արդեն, իրավական առումով, դադարել եմ կարդալ ձեր ներկայացրած նախագծերը, որովհետև դրանք քաղաքական ենթատեքստ են պարունակում, լսարանի ուշադրությունը գրավելու նպատակ են հետապնդում»,- հակադարձեց Հովհաննես Սահակյանը` հավելելով, որ ավելի լավ է` Զարուհի Փոստանջյանը ևս մեկ անգամ լինի պատգամավոր, քան պատմության ուսուցչուհի, քանի որ պատմական բոլոր փաստերը խեղաթյուրում է ու խառնում իրար: Լևոն Մարտիրոսյանը հարցրեց Փոստանջյանին, թե ինչ է հասկանում` լյուստրացիա ասելով, որովհետև, առհասարակ, լյուստրացիան օտար պետությունների գործակալներին բացահայտելու համար է, հիմա Հայաստանը ո՞ր օտար երկրի գործակալներին է ցանկանում բացահայտել: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ այդ երկիրը նախկին Խորհրդային միությունն է, որտեղ գործել են հատուկ ծառայություններ:«Եկեք զբաղվենք մեր հայրենիքի շենացմամբ, այլ ոչ թե անհեթեթություններով»,- արձագանքեց Լևոն Մարտիրոսյանը: Հարակից զեկուցող` ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանը նշեց, որ իրավական տեսակետից այս օրենքի նախաձեռնությունը լուրջ հակասություններ ունի օրենսդրության հետ: Թեպետ ինքը գաղափարին կողմ է:Նախագիծը չընդունվեց: Անի Սահակյան

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am