«Ես երբեք ու երբեք թույլ չեմ տվել, որ իմ պատճառով մեկդ նեղության մեջ լինի, վնաս կրի». Գագիկ Ծառուկյան
Այսօր Գագիկ Ծառուկյանը հանդիպել և զրուցել է իրեն վերադառնալու խնդրանքով դիմող հազարավոր քաղաքացինների հետ: «Ես բոլորին սիրում ու հարգում եմ և երբեք ու երբեք թույլ չեմ տվել, որ իմ պատճառով մեկդ նեղության մեջ լինի, վնաս կրի: Դուք բոլորդ գիտեք` 2015 թվականի կատարվածը և ամբողջը իմ վրա վերցնելով, քանի որ դա հեղափոխություն էր, պետք է արյուն թափվեր, դրա համար թույլ չտվեցի, որ իմ թիմակիցներին որևիցե բան պատահեր: Ես եկել եմ ժողովրդին օգնելու: Եթե անհրաժեշտություն լինի, կարիք լինի՝ հնարավոր է 2015 թվականին փակված քաղաքականության էջը բացվի»,-ասել է Ծառուկյանը։
