Կառավարության անդամների մեջ կան մարդիկ, ովքեր լավ բիզնես կառավարիչներ են, և ես վստահ եմ նրանց մաքրության վրա. վարչապետ

Կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ է փոխել միջավայրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀԲԸՄ 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին բոլորս խոսում ենք: Ես չգիտեմ մի վարչապետ կամ մի կառավարություն, որին հարցնեն «դու կոռուպցիայի դեմ պայքարելու ես, ինքն էլ ասի՝ չէ, չեմ պայքարելու», անտրամաբանական է: Ինչպե՞ս եմ ես պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարը՝ արդյոք հակակոռուպցիոն մարմին ստեղծելով կոռուպցիան կվերանա՝ ոչ: Կոռուպցիան չի վերանա, եթե մենք միջավայրը չփոխենք: Միջավայրը փոխելու համար պետք է արդար դաշտ ապահովենք, կարգավորենք գնումների գործընթացը: Եթե կոռուպցիայի համար միջավայրը դարձնում ենք դժվար, ապա կոռուպցիայի դեմ պայքարը դա կլինի»,- նշեց կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ այսօր պետական ծառայողների վարձավճարներն այնպիսին են, որ լավ մասնագետներին ներգրավելը բավականին դժվար է: «Կառավարության անդամների մեջ կան այնպիսի մարդիկ, ովքեր լավ բիզնես կառավարիչներ են, և ես վստահ եմ նրանց մաքրության վրա: Վստահ եմ, որ իրենք պետական ատյանը չեն օգտագործելու իրենց բիզնեսի համար լոբբինգ անելու կամ պետական պաշտոնը չեն օգտագործի սեփական հարստացման համար: Ինձ պետք են մարդիկ, որ ժողովրդական լեզվով ասած «աչքը աջ ու ձախ չնետեն»: Մենք պետք է գանք այն իրավիճակին, որ պետական ծառայողի վարձավճարներ լինեն մոտիվացնող, դրանով նա կարողանա պահել իր ընտանիքը»,- ամփոփեց գործադիրի ղեկավարը:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am