Չավուշօղլուն և Էլմար Մամեդյարովը Բաքվում քննարկել են Արցախի հիմնախնդիրը
Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Էլմար Մամեդյարովը Բաքվում քննարկել են Արցախի հիմնախնդիրն ու տարածաշրջանային այլ հարցեր: Ինչպես հայտնում է «Թրենդ» գործակալությունը, այդ մասին ասել է Մամեդյարովը՝ իր թուրք գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում։
Զրույցի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ադրբեջանցի պաշտոնակցի հրավերով երեկ ժամանել է Ադրբեջան:
