Համաներման սպասելիս
«Ժամանակ». ««ժամանակ»-ին իշխանության մոտ կանգնած իրազեկ պաշտոնյաները հայտնել են, որ մինչև տարեվերջ համաներում չի սպասվում: Նախ՝ 2015-ին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ապա ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ նշվում էր, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է համաներում շնորհել, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ համաներման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացվել ԱԺ: Հիշեցնենք, որ վերջին անգամ համաներում հայտարարվել է 2013 թվականին՝ ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ»։ Մանրամասները ՝ թերթի համարում
