Արցախպրես. Մենք պատրաստ ենք և´ խաղաղության, և´ պատերազմի. Սենոր Հասրաթյան

Վերջին օրերին հայկական մամուլում, և հատկապես, սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է, որ ղարաբաղա – ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին լարվել է իրավիճակը: Իրականում ինչպիսի՞նն է այս պահին իրավիճակն առաջնագծում, դեպքերի ի՞նչ զարգացում սպասել: Այս և այլ հարցերի մասին «Արցախպրես»-ին տված հարցազրույցում խոսել է ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը: – Դատելով մամուլում տեղ գտնող օպերատիվ հաղորդագրություններից, տպավորություն է ստեղծվում, որ սահմանում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ, եթե չասենք լարված է: Իրականում ինչպիսի՞նն է իրավիճակը շփման գծում: – Իրոք վերջին շրջանում ղարաբաղա – ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին նկատվում է անկանխատեսելի հետևանքներով հղի լարվածության նշանակալի աճ, որն արտահայտվում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանն ուղղված նպատակային գործողություններով: Հատկապես մտահոգության տեղիք է տալիս այն հանգամանքը, որ եթե սույն թվականի ապրիլին տեղի ունեցած սրացումներից հետո ընկած որոշ ժամանակահատվածում ադրբեջանական կողմը ձեռնպահ էր մնում առաջնային գծում տարբեր տրամաչափի ականանետային ու նռնականետային զինատեսակների կիրառումից, ապա վերջին երկու ամիսներին դրանց օգտագործումը ստացել է պարբերական բնույթ: Համաձայն ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, միայն նոյեմբեր ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի ականանետերից հասցրել է 143, իսկ նռնականետերից` 65 հարված: Ընդհանուր առմամբ վերջին մեկ ամսվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1600 անգամ` արձակելով մոտ 24.000 կրակոց: Կրակոցներից ավելի քան 1750-ը իրականացվել են «Իստիգլալ» տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից: Սա է առաջնային գծում տիրող իրական վիճակը: – Իսկ ղարաբաղյան կողմը պատասխան գործողություններ չի՞ իրականացնում: – Իհարկե, խիստ անհրաժեշտության դեպքում իրականացնում է, բայց միայն հրաձգային զինատեսակներից, նպատակ ունենալով ճնշել հակառակորդի սադրիչ գործողությունները: Ինչ վերաբերում է ականանետային կամ նռնականետային զինատեսակներին, ապա ապրիլյան առճակատումից հետո ընկած ողջ ժամանակահատվածում ղարաբաղյան կողմը երբևէ չի օգտագործել նման միջոցներ: Իսկ դրա պատճառը մեկն է` չսրել առանց այն էլ պայթունավտանգ իրավիճակը և տեղի տալ չարդարացված մարդկային զոհերի: Հակառակորդը պետք է հասկանա, առավել ևս նրա շարքային քաղաքացին, ով պատերազմի դաժան հետևանքների հիմնական կրողն է, որ հայկական կողմն ունի նախահարձակին ուժով սանձելու և’ համարձակություն, և’ հնարավորություններ ու միջոցներ: Իսկ դրանում նա մեկ անգամ չէ, որ համոզվել է… Համոզվել է և’ Արցախյան առաջին պատերազմում, և’ այս տարվա ապրիլյան առճակատման ընթացքում: Ով-ով, բայց ադրբեջանական հրամանատարությունը` առաջնագծում կիրառելով ականանետեր, չպետք է մոռանա ապրիլյան սրացումների ժամանակ հայ հրետանավորների հասցրած թիրախային հարվածների ծանրությունը: Աստված մի արասցե, որ դրա անհրաժեշտությունը նորից զգացվի… – Պարո ՛ն Հասրաթյան, իսկ հակառակորդի կողմից իրականացվող արկակոծումների հետևանքով զոհեր ունենու՞մ ենք: – Բարեբախտաբար ոչ, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ հակառակորդը դրանով ապահովագրվում է իրեն հասցվելիք անհամարժեք ու կորստաբեր հակահարվածներից: Մեր համբերությունը սահման ունի և ադրբեջանական կողմը դա պետք է հասկանա: Հակառակ դեպքում պատասխանը լինելու է շատ ցավոտ… Չի կարելի անընդհատ հանդես գալ նախահարձակի դերում, բայց ներկայանալ որպես անմեղ ու կառուցողական: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից Հայը ցանկանու՞մ է ապրել անկախ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունում, թե՞ «Արևմտյան Ադրբեջանում» Մահմուդ Ահմադի Նեջադի հետ, երբ պետք է գազամուղը բացեինք, գիտե՞ք՝ ԱՄՆ-ն ինչպես իրեն պահեց․ Քոչարյան (video) Դատարանում իմ տպավորությունները նորից կպատմեմ. Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին Ժակ Շիրակը եկել էր համոզելու, բայց․․․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է պատմում (video) Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ. Կարապետյանը վստահեցնում է՝ պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չի դրել Անբարո վարքագծով ռուս բլոգերի մազերը սափրած Գևորգ Մելքոնյանը հանկարծամաh է եղել կասկածելի հանգամանքներում. փաստաբան Եղանակը Հայաստանում Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Փեզեշքիանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ Պեսկով «Ռոբերտի մայրը շատ խիստ էր»․ մանրամասներ Ռոբերտ Քոչարյանի ծնողներից․ ի՞նչ է հիշում Բելլա Քոչարյանը (video) Բա ու՞ր էիք, որ կամերայի առաջ մարդն ասեց՝ Վեհափառի գլուխը քարով կջարդեմ․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը (video) Սարսափելի մանրամասներ՝ Վեդիի մանկապիղծներից մեկի մասին (video) ՔԿ նախագահը՝ Վեդիի սկանդալային դեպքի մասին (video) «Բա, որ Պուտինը նման բան ասի, դուք կլսե՛ք սրանց ոռնոցը»․ Դերենիկ Մալխասյան (video) Մակրոնի հետ Նիկոլի գալուն գյումրեցիների մեծ մասը չէին գնացել,իրենց բերած մարդիկ էին․Արտաշես սարկավագ (video) Դուք մոլորեցրել եք հանրությանը․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը՝ Քննչական կոմիտեի նախագահին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am