Կարեն Կարապետյանը սոցցանցերում հեշթեգով կպատասխանի հրապարակված հարցերին
«Ժողովուրդ». «Այսօր՝Ժամը 17:00-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կպատասխանի սոցցանցերում #AGBUtalks110 հեշթեգով հրապարակված հարցերին: Հայկական բարեգործական ընդհանուր միությունն (ՀԲԸՄ) իր 110-ամյակի միջոցառումների շրջանակներում այսօր կազմակերպում է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով: Միջոցառումը կհեռարձակվի առցանց՝ www.agbu.am հղումով: Հանդիպումը կմեկնարկի Կարեն Կարապետյանի ելույթով այնուհետև վարչապետը կպատասխանի հարցերին»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
