Զինվորներից մեկը վիրավորվել է գլխից. գնդակն ականջի ետևից մտել ու քթի խոռոչից դուրս է եկել

Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող միջադեպերի ու դրա հետևանքով վիրավորված զինծառայողների վերաբերյալ տարածվում են հակասական լուրեր: Պաշտոնական պարզաբանումները ուշացած ու կցկտուր են` կարծես նպատակ հետապնդելով թաքցնել հնարավորին չափ շատ տեղեկություն: Պաշտպանության նախարարի խոսնակը Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված երկու զինծառայողի մասին է խոսում և հաստատում, որ խոսքը վերաբերում է Քաջիկ Գրիգորյանին ու Գագիկ Պողոսյանին: Հոսպիտալի պետը դարձյալ երկու նոր վիրավորի մասին է հիշատակում, բայց նշում այլ անուններ` Քաջիկ Բադալյան և Կարապետ Միքայելյան: Վերջիններիս հոսպիտալ տեղափոխվելու ժամկետները նույնպես տարբեր է նշվում: Armtimes.com –ին հաջողվել է կապ հաստատել ժամկետային զինծառայող, Մարտակերտում վիրավորված 19-ամյա Կարապետ Միքայելյանի եղբոր` Արտաշես Միքայելյանի հետ: Նա ասաց, որ հակառակորդի կողմից Կարապետը ստացել է գլխի հրազենային վնասվածք: Դիպուկահարը նրան վիրավորել է շատ մոտ հեռավորությունից` մոտավորապես 315 մետրից: Վիճակը ծայրահեղ ծանր է, բայց կայուն, գտնվում է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: «Եղբայրս ինժեներական աշխատանք կատարելու ժամանակ ստացել է գլխի հրազենային վնասվածք: Այդ աշխատանքը չպետք է կատարվեր ցերեկային ժամին: Դիտարկվող տարածքում օրը ցերեկով կատարել են ինժեներական աշխատանք, որը պետք է կատարվեր կա´մ գիշերային ժամերին, կա´մ մառախլապատ եղանակին, որ հակառակորդը չկարողանար դիտարկել: Դա ես գիտեմ, որովհետև ավարտել եմ ոստիկանության ակադեմիան, աշխատել եմ ոստիկանությունում, այնուհետև ռազմական ոստիկանությունում` որպես հետաքննիչ»,- փոխանցեց Արտաշես Միքայելյանը: Ավելին, ըստ նրա, եղբայրն ընդհանրապես ինժեներական աշխատանք չպետք է կատարեր, որովհետև եղել է կապավոր: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 41 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից Հայը ցանկանու՞մ է ապրել անկախ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունում, թե՞ «Արևմտյան Ադրբեջանում» Մահմուդ Ահմադի Նեջադի հետ, երբ պետք է գազամուղը բացեինք, գիտե՞ք՝ ԱՄՆ-ն ինչպես իրեն պահեց․ Քոչարյան (video) Դատարանում իմ տպավորությունները նորից կպատմեմ. Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին Ժակ Շիրակը եկել էր համոզելու, բայց․․․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է պատմում (video) Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ. Կարապետյանը վստահեցնում է՝ պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չի դրել Անբարո վարքագծով ռուս բլոգերի մազերը սափրած Գևորգ Մելքոնյանը հանկարծամաh է եղել կասկածելի հանգամանքներում. փաստաբան Եղանակը Հայաստանում Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Փեզեշքիանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ Պեսկով «Ռոբերտի մայրը շատ խիստ էր»․ մանրամասներ Ռոբերտ Քոչարյանի ծնողներից․ ի՞նչ է հիշում Բելլա Քոչարյանը (video) Բա ու՞ր էիք, որ կամերայի առաջ մարդն ասեց՝ Վեհափառի գլուխը քարով կջարդեմ․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը (video) Սարսափելի մանրամասներ՝ Վեդիի մանկապիղծներից մեկի մասին (video) ՔԿ նախագահը՝ Վեդիի սկանդալային դեպքի մասին (video) «Բա, որ Պուտինը նման բան ասի, դուք կլսե՛ք սրանց ոռնոցը»․ Դերենիկ Մալխասյան (video) Մակրոնի հետ Նիկոլի գալուն գյումրեցիների մեծ մասը չէին գնացել,իրենց բերած մարդիկ էին․Արտաշես սարկավագ (video) Դուք մոլորեցրել եք հանրությանը․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը՝ Քննչական կոմիտեի նախագահին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am