Գաիաշվիլու մարտահրավերը Կարեն Կարապետյանին ու Արտակ Շաբոյանին

   Մոտ մեկ տարի առաջ հայկական ավիաշուկա մուտք գործելու մասին հայտարարած Արմենիա ավիաընկերության ղեկավարությունը դեկտեմբերի 1-ին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի ավիաշուկայում տիրում է հանցավոր մրցակցություն : Ավիաընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին հայտարարել է, որ մեկ տարվա ընթացքում «Արմենիա» ավիաընկերությունը բազմաթիվ խնդիրներ է ունեցել, և բազմաթիվ թռիչքներ, որոնք նախապես պլանավորվել են, չի իրականացվել: «Մենք ցանկացել ենք թռիչքներ իրականացնել դեպի Թել Ավիվ, Դուբայ և մի քանի այլ ուղղություններով, սակայն թույլտվություն չենք ստացել: Սակայն աշխատում ենք դեպի եվրոպական երկրներ չվերթներ իրականացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ Լոնդոն, Բրյուսել, Պրահա: Այսօրվա դրությամբ էլ դեպի Ռուսաստան մի շարք չվերթներ դադարեցվել են ոչ հավասար մրցակցային պայմանների պատճառով»,-նշել է Գաիաշվիլին: «Արմենիա» ընկերության բաժնետեր, փոխտնօրեն Ռոբերտ Օգանեսյանն էլ մանրամասնել է, որ   դադարեցվել են դեպի Ռուսաստան մի շարք չվերթներ՝ օրինակ` Երևան-Մոսկվա չվերթ այս պահի դրությամբ չի իրականացվում, սակայն դեկտեմբերի 24-ից կվերականգնվեն ամենօրյա չվերթները Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ, շարունակվում են չարտերային չվերթներ իրականացնել դեպի Թեհրան: Օգանեսյանի խոսքով՝ գործի է դրվում  ոչ հավասար գնային քաղաքականություն  «Արմենիա» ընկերության և մյուս ավիափոխադրողների նկատմամբ. «Գները բացարձակապես տարբեր են ազգային փոխադրողի և ռուսական ընկերության համար: Օրինակ, եթե նավիգացիան 200 դոլար է ռուսական ավիափոխադրողի համար, ապա մեզ համար այն 500 դոլար է, կան ծառայություններ, որոնց համար ռուսական ավիափոխադրողը վճարում է 50 դոլար, իսկ մենք՝ 700»,-նշել է  Օգանեսյանը: Որպես հավելում Գաիաշվիլին էլ նշել է, որ իրենք հավասար մրցակցությունից չեն վախենում, և առաջիկայում պլանավորում են հանդիպում ունենալ նոր կառավարության հետ։ Գաիաշվիլու հայտարարությունները լուրջ մարտահրավեր են՝ ուղղված  կառավարման նոր մշակույթի մասին անընդհատ խոսող վարչապետ Կարեն Կարապետյանին և ՌԴ-ում հայկական ընկերությունների պաշտպանության մասին վերջերս ամպագոռգոռ հայտարարություններով աչքի ընկած ՏՄՊՊՀ նախագահ Արտալ Շաբոյանին: Հայաստանում ավիացիոն շուկան միշտ էլ հանցավոր է եղել. սա հայտնի փաստ է: Բայց, երբ երկու տարի առաջ հայտարավեց բաց երկնքի քաղաքականության մասին,  հույս արթանացավ, թե մեզ մոտ ևս ինչ-որ  բան գուցե փոխվի: Ժամանակը ցույց տվեց, որ դա ընդամենը հույս էր, որովհետև հայկական ավիաշուկայում նկատելի է միայն ռուսական ավիաընկերությունների առաջընթացը: Գաիաշվիլիու  առաջիկա հանդիպումը կառավարությունում ճակատրագրական կարող է լինել հայկական նոր կառավրության դիմակը պատռելու տեսանկյունից:  Բոլորի համար խաղի հավասար կանոների լոզունգի հեղինակները պարտավոր են բացատրություն տալ՝ այս ի՞նչէ  կատարվում Հայաստանի երկնքում: Դավիթ Մանուկյան      

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am