ՌԴ-ում կան հայեր, որոնք հայոց լեզուն պահպանելու անհրաժեշտություն չեն տեսնում

«Ռուսաստանում ապրում է 5 մլն հայ: Այնտեղ գործող հայկական կրթօջախների թիվը 400-ից ավելին է: Չնայած այն հանգամանքին, որ տեղի հայկական կառույցներն ամեն ջանք գործադրում են հայերին համախմբելու, նրանց մեջ հայոց լեզուն սերմանելու համար, սակայն դժվարությունները շատ են»: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի հայագիտական և սոցիալական մշակութային առարկաների բաժնի մասնագետ Թամարա Թովմասյանը՝ հավելելով, որ կան հայեր, որոնք կարծես հեռացած լինեն հայկական կառույցներից: «Նրանցից շատերն իրենց տեղը գտել են այդ երկրում, ունեն աշխատանք, տուն և հայկական կառույցների շուրջ համախմբվելու, հայոց լեզուն պահպանելու անհրաժեշտություն չեն տեսնում: Այստեղ խնդիր կա»,- ասաց Թամարա Թովմասյանը: Մանկավարժական գիտությունների դոկտոր, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Ջուլիետտա Գյուլամիրյանի խոսքով, Ռուսաստանը հայ համայնքին տալիս է անհրաժեշտ բոլոր պայմանները դպրոց ունենալու, լեզուն պահպանելու համար, սակայն պատկերն այն է, որ շատ հայեր իրենց հեռու են պահում այդ գործընթացներից: Նա ներկայացրեց Սոչիում իրեն հանդիպած օրինակը: «Սոչիի քաղաքային իշխանությունները որոշեցին բացել հայ ուսուցիչներ պատրաստելու ուսումնարան: Երկու ամիս ծրագիր մշակեցինք, դասագրքեր առանձնացվեցին: Սոչիի իշխանությունները շենք տրամադրեցին, կահավորեցինք: Ընդունելության հայտարարություն տրվեց, սակայն մեկ դիմում չունեցանք: Այդ շենքն այդպես մնաց, հետո դարձավ ռուսական դպրոց»,-ասաց Ջուլիետտա Գյուլամիրյանը: Ռուսաստանում հայոց լեզվի պահպանության համար անհրաժեշտ է լուրջ աշխատանք տանել հենց ընտանիքների հետ: Նման կարծիք հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը: Նա նոր է վերադարձել Ռուսաստանից. Կրասնոդարում անցկացվել է համաժողով ` ուղղված լեզվի պահպանության հարցերին: «Երկու օր տևած համաժողովին հարցեր բարձրացվեցին: Բոլորի կարծիքն այն էր, որ լեզվի պահպանության խնդիրը լուծելու համար պետք է կարողանալ մտնել ընտանիք: Այնպես անել, որ հայ ընտանիքներում ավելի շատ խոսեն հայերեն, մտածեն հայերեն: Խոսվեց տրամադրվող գրականության մասին: Սփյուռքի նախարարությունն ամեն տարի իրականացնում է մեթոդական գրականության առաքման ծրագիր, մեծ քանակությամբ գրականություն ուղարկվում է նաև Ռուսաստանի հայկական կրթօջախներ: Եղան առաջարկություններ նոր մեթոդական ձեռնարկների հետ կապված»,-ասաց Գագիկ Գյանջումյանը` նշելով, որ ն ման քննարկումների արդյունքում ամեն տարի գրականությունը թարմացվում է: Իհարկե, Ռուսաստանում ուծացման խնդիր կա, սակայն հայ համայնքին տրված են բոլոր պայմանները հայոց լեզուն պահպանելու համար: Ի տարբերություն Ռուսաստանի, կան երկրներ, որտեղ պետության կողմից խնդիրներ են ստեղծվում:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am