10.5 տարվա ազատազրկում՝ Հեյդար Ալիևի արձանի վրա գրառում կատարելու համար
Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի ծանր հանցանքները քննող դատարանում անցկացվել է NIDA շարժման ակտիվիստ Բայրամ Մամեդովի գործով հերթական դատալսումը, ով մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառման մեջ։ Եզրափակիչ խոսքով ելույթ է ունեցել դատախազը։ Նա առաջարկել է Մամեդովին դատապարտել մինչև 10.5 տարվա ազատազրկման։ Մամեդովը հերքում է մեղադրանքը և կարծում է, որ իրեն կալանավորել են Հեյդար Ալիևի հուշարձանին կարգախոսներ գրելու համար։ Հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 9-ին։ Բայրամ Մամեդովն ու Գիյաս Իբրահիմովը կալանավորվել են մայիսի 10-ին, մեղադրվելով թմրանյութերի ապօրինի շրջանառման համար։ Սակայն նրանց կալանավորման իրական պատճառը Հեյդար Ալիևի հուշարձանի վրա գրառումներ անելն է։ Խոսքը «Շնորհավորում եմ ստրուկների տոնի կապակցությամբ» ու «Կորչի համակարգը»։ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ակտիվիստներին ճանաչել է «խղճի բանտարկյալներ»։ Իբրահիմովը հոկտեմբերի 25-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։
