ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից լավաշը հայկական մշակութային տարր ճանաչելու որոշումը ուժի մեջ է. Ադրբեջանը ստում է

  Օրերս ադրբեջանական մամուլում լուրեր էին շրջանառվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից լավաշը հայկական մշակութային տարր ճանաչելու մասին որոշումը մերժելու եւ փոխարենը ադրբեջանական հայտը ընդունելու վերաբերյալ, սակայն, ինչպես միշտ, այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Նոյեմբերի 28-ից Եթովպիայում մեկնարկած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի 11-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվել են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցվելու համար ներկայացված հայտերը, այդ թվում` Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Թուրքիայի կողմից ներկայացված «Տափակ հաց պատրաստելու եւ հյուրասիրելու մշակույթ. լավաշ, քաթըրմա, ժուպկա, յուֆկա» համատեղ հայտը: Մեր տեղեկություններով, վերը նշված հայտը ներկայացվել է 2015 թ-ին՝  ի պատասխան Հայաստանի կողմից ավելի վաղ ներկայացված եւ 2014 թվականին Կոմիտեի 9-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված «Լավաշ, ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտի։ Հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար քայլեր են ձեռնարկվում քաղաքականացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությունը եւ այն համագործակցության ձեւաչափից վերածելու քաղաքական տարաձայնությունների ու բախումների հարթակի, իսկ վերոնշյալ հայտը դրա հերթական ապացույցն է: Չնայած «տափակ հացի» պատրաստման ավանդույթը լայնորեն տարածված է տարածաշրջանի բազմաթիվ երկրներում, Հայաստանում լավաշի պատրաստման մշակույթն իր բոլոր բաղադրիչներով` պատրաստման եղանակով, նշանակությամբ եւ մշակութային ինքնարտահայտման բազմազանությամբ, էապես տարբերվում է այլ երկրներում համանման մշակույթներից: Հայկական պատվիրակությունը պնդել է, որ Կոմիտեն որդեգրի այն դիրքորոշումը, որն արտահայտել էր 2014 թվականին` ՀՀ կողմից ներկայացված հայտի քննարկման ժամանակ։ Հայկական կողմի նախաձեռնած քայլերի արդյունքում Կոմիտեի որոշման նախագիծը լրամշակվեց։ Նոյեմբերի 30-ին Կոմիտեն, քննարկելով վերոնշյալ համատեղ հայտը, իր որոշման մեջ հղում է արել ՀՀ կողմից ներկայացված հայտի առնչությամբ 2014 թվականին ընդունված որոշմանը՝ հաստատելով, որ «տարածաշրջանի, ինչպես նաեւ այլ երկրներում ապրող համայնքները կիրառում են հայտում ներկայացված «տափակ հացի» տեսակները»: Այդպիսով, Կոմիտեն կոչ է անում հայտը ներկայացնող երկրներին տվյալ տարրի պահպանման միջոցներն իրականացնելիս հաշվի առնել տարրի ավելի լայն մշակութային ընդգրկումը տարածաշրջանում եւ դրանից դուրս: Ուստի Կոմիտեն իր որոշմամբ փաստում է, որ համատեղ հայտում նշվող տարրի գրանցումը չի ենթադրում, որ այն բացառիկ է, այլ կիրառվում է նաեւ «տարածաշրջանում եւ դրանից դուրս», իսկ «տափակ հացի» տեսակներից մեկը` լավաշը, դեռեւս 2014 թվականին ընդգրկվել է Ներկայացուցչական ցանկում՝ որպես Հայաստանում կիրառվող տարր: Իսկ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկատվությանը, Կոմիտեն 2014 թվականին չի մերժել ՀՀ կողմից 2013 թվականին ներկայացված հայտը: Այն ընդունվել է 2014 թ. նոյեմբերի 26-ին` Կոմիտեի 9-րդ նստաշրջանի ընթացքում` անցնելով Կոնվենցիայով սահմանված ընթացակարգային փուլերը։ Նշենք, որ Հայաստանը Կոմիտեի անդամ է ընտրվել 2016 թ. հունիսին` 4 տարի ժամկետով: Artsakhpress.am

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am