«Ադրբեջանը մտածում էր՝ փող ունի, մեզ կհաղթի, բայց չկարողացավ». ՀՀ պաշտպանության նախկին նախարար

Հայ-ռուսական զորամիավորման մասին պայմանագրի կնքումը մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ-ում: Կան տեսակետներ, որ այս զորամիավորումը հնարավոր է օգտագործվի Վրաստանի դեմ, Սիրիայի եւ այլն: Սակայն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը բացառեց դա՝ ասելով, որ պայմանագիրն իր ձեռքի տակ է. «Այդ պայմանագրում նշված է, որ խմբավորումը գործում է բազայի պայմանագրի եւ հայ-ռուսական Մեծ պայմանագրի հիման վրա, որը ձեւավորվել է 97-ին: Խոսք չի կարող գնալ, որ այս զորամիավորումը գնա Սիրիա կամ այլ պետություն: Սա գործում է Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում: Ռուսական կողմը չի կարող օգտագործել այդ զորամիավորումը որեւէ այլ նպատակի համար, բացի ՀՀ-ի դեմ ագրեսիայից»: Նա մի դրվագ պատմեց, թե ինչպես են ռուսները ստիպել, որ Թուրքիան իր զորքերը հետ քաշի, աջակցել մեզ պատերազմական իրավիճակներում: «91-ին մտանք ԱՊՀ պետությունների միավորման մեջ, 92-ի մայիսի 15-ի մտանք ՀԱՊԿ: Անվտանգությունը ապահովում են ռազմաքաղաքական բալանսով: Սա նշանակում է, որ մենք գնահատում ենք սպառնալիքները, իրավիճակը: Մենք սպառնալիք ունենք Ադրբեջանի, Թուրքիայի կողմից: Թվեր բերեմ, որ հասկանանք հայկական կողմը ի վիճակի՞ է Թուրքիայի կողմից ռազմական ագրեսիային դիմակայել: Թուրքիայի զորախումբը 500 հազար է, մոբիլիզացիայի դեպքում կարող են 2 մլն ոտքի հանել: 2 մլն-ը որ մեր դեմ եկավ, մենք ինչքա՞ն կարող ենք հավաքել՝ լավագույն դեպքում 400 հազար: Թուրքիայի բանակի բյուջեն՝ 22 մլրդ, մեր բյուջեն՝ 400 մլն: Տանկեր մենք ունենք 120, Թուրքիան ունի 3000, զրահամեքենաներ մենք ունենք 300 հատ, Թուրքիան՝ 4500, ինքնաթիռ ունենք 15, Թուրքիան ունի մոտ 500 հատ: Անկախ նրանից, որ մեր զինվորն ավելի պատրաստված է, նվիրված է, բայց ժամանակակից պատերազմը ռեսուրսների եւ տեխնիկայի պատերազմ է»: Անդրադառնալով Ղարաբաղի հարցին և, մասնավորապես, տարածքներ հանձնելու մասին լուրերին, նա ասաց, որ մեր հասարակությունում հակամարտության սկզբից այդ քննարկումն ընթանում է. «Ես կարող եմ վստահ ասել՝ որևէ մեկը տարածք չի տա: Եթե նունիսկ որևէ մեկն ուզենա տալ՝ չի ստացվի: Ադրբեջանը չի կարող լայնածավալ պատերազմով իր խնդիրները լուծել, որովհետև մենք գտնում ենք հակաթույնը: Ադրբեջանը մտածում էր՝ փող ունի, մեզ կհաղթի, բայց չկարողացավ, որովհետև տեխնիկան դեռ բանակ չի: Ադրբեջանը շանտաժ է անում, սահմանում զինադադարի պայմանագիրը խախտում է, զոհվում են մեր զինվորները, իր նպատակը դա է, որ վախ մտցնի, կազմալուծի մեր բանակն ու հասարակությունը: Ինքը կառավարության նիստում ասում է՝ մենք եթե այսպես շարունակենք, մի 10 տարի հետո ՀՀ-ում մարդ չի մնա, ինքը դա է իրականացնում: Մենք պետք է ապահովենք ռազմաքաղաքական բալանս: Ամեն խախտվող դեպք պետք է ունենա կոշտ պատասխան: Ձեզ ասեմ՝ մեր բանակը պատասխանում է, և՝ շատ կոշտ ձևով: Դա է, որ զսպում է իրենց»: Սոնա Դավթյան    

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am