Հարված թիկունքից. Պուտինին լքո՞ւմ են ընկերները

Այսօր սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը` նշելով, որ ռուսական ռազմաբազան դուրս կբերվի երկրի տարածքից պայմանագրի ժամկետի ավարտից հետո: «Մենք Ռուսաստանի հետ միշտ կլինենք ռազմավարական գործընկերներ, սակայն Ղրղըզստանը ապագայում պետք է հենվի և հույսը դնի միայն սեփական զինված ուժերի վրա, ոչ թե Ռուսաստանի, Ամերիկայի կամ այլ երկրի բազայի։ Մենք պետք է մեր բանակը կառուցենք»,- հայտարարել է Ատամբաևը։ Նա հավելել է, որ Ղրղըզստանում ռուսական ռազմաբազան տեղակայելու մասին համաձայնագիրը ստորագրվել է նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի օրոք՝ 2009 թվականին։ Փաստաթղթի գործողությունների ժամկետը լրանում է 2016 թվականին։ Պայմանագրի համաձայն՝ այս տարի այն կարող էր երկարաձգվել 49 տարով, ապա ժամկետը կարող էր երկարաձգվել յուրաքանչյուր 25 տարին մեկ։ «Մենք թողեցինք միայն 15 տարի… Դա դուր չեկավ ռուս նախարարներից շատերին, բայց այս հարցով ես համաձայնության եկա Վլադիմիր Պուտինի հետ»,- նշել է Ատամբաևը։ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հայտարարությունը կարելի է դիտարկել երկու ասպեկտով` մեկը տնտեսականն է: Հնարավոր է, որ բարկացած ռուսական կողմի դիրքորոշումը մեղմվի, եթե պարզվի, որ պաշտոնական Բիշկեկը կարող է համաձայնել ռուսական ռազմաբազայի պայմանագրի երկարացմանը, սակայն պայմանագրի ինչ-ինչ դրույթներ պետք է վերանայվեն, օրինակ` ֆինանսական հարցում, պահանջեն, որ Ռուսաստանը պետք է պարտավորվի վճարել` երկու, երեք, կամ տաս անգամ ավելին: Սա միանգամայն ընդունելի տարբերակ է և Ռուսաստանի նկատմամբ դա կիրառել են շատերը: Վերհիշենք թեկուզ Ադրբեջանի տարածքում Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի պատմությունը, երբ պայմանագիրը լրանալուց հետո, պաշտոնական Բաքուն տարիներ առաջ պարզապես պահանջեց ուղիղ 10 անգամ ավելի վարձավճար: Նույնը կարող է կրկնվել  Ղրղըզստանի դեպքում: Ատամբաևի հայտարարությունը կարող է ունենալ քաղաքական ենթատեքստ: ՀԱՊԿ-ին անդամակցող Ղրղըզստանի այս քայլը կարող է նշանակել, որ անգամ Ղրղըզստանն է գիտակցում, որ այսօրվա Ռուսաստանի հետ «բախտ կապել»` ուղղակի վտանգավոր է: Ավելին` Մոսկվան գործընկերներին ու դաշնակիցներին չի վերաբերվում հավասարը-հավասարի հետ սկզբունքով, իսկ թելադրանքի ու ճնշումների քաղաքականությունը դուր չի գալիս Ռուսաստանի դաշնակից խոշոր պետություններից ոչ մեկին` ոչ Բելառուսի, ոչ Ղազախստանի նախագահներին, որոնք էլ պարբերաբար առիթ եղած դեպքում «բռունցքը» խփում են սեղանին` Պուտինին հասկացնում են` բավական է... Ամեն դեպքում, ՀԱՊԿ-ին անդամակցող Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը որպես փաստ ուշագրավ է այն իրավիճակով, որում այսօր հայտնվել է Ռուսաստանը` Արևմուտքի կողմից պատժամիջոցների տակ, Սիրիայում ու Ուկրաինայում խնդիրների մեջ մխրճված, և անգամ դաշնակից երկրների կողմից երբեմն-երբեմն դրսևորվող «դեմարշներով»: Թամար Բագրատունի

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am