Յոթ շրջան չհանձնելու բանաձեւ

Նախագահականը պարզաբանել է Ադրբեջանին «յոթ շրջաններ թողնելու» մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը:«Ազատություն» ռադիոկայանի հետ զույցում ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը մասնավորապես նշել է՝ «Ղարաբաղի անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող:Որևէ տարածք վերադարձնելու մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում»։ Հակոբյանը՝ ընդգծել է, որ հանգուցալուծման առաջարկի փաթեթն ամրագրում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային կապի անհրաժեշտությունը, որևէ անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող: «Խոսքը Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող սոսկ ցամաքային ճանապարհի մասին չէ, այլ լայն, անվտանգ և անխափան ցամաքային այնպիսի կապի, որը լիարժեք ապահովված կլինի Ադրբեջանի կողմից որևէ ոտնձգությունից»: Ըստ Հակոբյանի, «հատկապես ապրիլյան պատերազմից հետո անվտանգության գոտի հանդիսացող հարակից տարածքների ներկա կարգավիճակն ավելի քան արդարացված է՝ հաշի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող շարունակական և անմիջական սպառնալիքը»: Հիշեցնենք, որ Ռուսաստանյան Россия сегодня լրատվական գործակալությանը մոտ երկու շաբաթ առաջ տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ հինգ տարի առաջ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստ են եղել Ադրբեջանին զիջել յոթ շրջաններ՝ Ղարաբաղի կարգավիճակը որոշող հանրաքվեի դիմաց, անգամ նման բովանդակության փաստաթուղթ է եղել, սակայն, Իլհամ Ալիևը հրաժարվել է այն ստորագրել: Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Արա Պապյանն,  անդրադառնալով նախագահի մամլո խոսնակի մեկնաբանությանն,  ասաց, որ խոսնակը հաստատել է Սերժ Սարգսյանի խոսքերը։ -Կիսիլյովին տված հարցազրույցին Սերժ Սարգսյանը հո չէր ասում Ղարաբաղը պետք է անկլավ լինի, ասում էր՝ յոթ շրջանները կտանք, բացի Լաչինի միջանցքից, ինչպես օրինակ Կազանի փաստաթուղթն է սահմանում։ Եթե Լաչինի միջանցը մնում է իբրեւ պորտալար ՀՀ-ի եւ Ղարաբաղի միջեւ, բնականաբար, անկլավային կարգավիճակ Ղարաբաղը չի ստանում, բայց խոսնակը, փաստորեն, չի հերքում, որ յոթ շրջանը հանձնելու մասին խոսք է եղել, նման խոսակցություններ, ի դեպ, միշտ է եղել եւ հերթական անգամ նախագահը հաստատեց։ -Իսկ ի՞նչ պետք է անի Սերժ Սարգսյանը այս իրավիճակում,Ձեր կարծիքով բանակցային գործընթացի շարունակությունը ինչպե՞ս պետք է տարվի, որ նման խնդիր չառաջանա։ -Նախագահը պետք է արմատապես փոխի բանակցության սկզբունքները. եթե մենք որպես բանակցային սկզբունք ընդունում ենք «տարածքներ կարգավիճակի դիմաց», ապա այդ տարածքները, բնականաբար, պետք է հանձնվեն, եթե հիմք ենք ընդունում, որ Ղարաբաղը օրինապես մաս է կազմում Ադրբեջանին ինքնորոշման ճանապարհով, Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը եւ անկախանալով միանա Հայաստանի, կրկին մենք ունենում ենք այն, ինչ ունենք, այդ տարածքների հանձնումը, որովհետեւ 88 թվականի վիճակով հայերը մեծամասնություն են կազմում միայն ներկայիս վերահսկվող տարածքի չորս շրջանի վրա։ Այսինքն, պիտի արմատապես փոխվի , առաջինը փաստերով ասվի եւ միջազգային իրավունքներով ցույց տրվի, որ Լեռնային Ղարաբաղը, նկատի ունեմ մեծ տարածք, ոչ թե ԼՂԻՄ, չի եղել Ադրբեջանի մաս,այսինքն, Ադրբեջանի սուվերենության ներքո չի գտնվել։ Այո, այն գտնվել է Ադրբեջանի վարչական տարածքի ներքո որպես ՍՍՀՄ վարչատարածքային միավոր, ինչպես հայկական ու ադրբեջանական ՍՍՀՄ-ն, բայց ոչ ավելին, ու դա հետեւանք է բոլշեւիկյաթուրքական գործարքի, որի հետեւանքում անօրինապես օկուպացվել է ՀՀ-ն եւ ,ի հակադրություն Ազգերի լիգայի 1920 թվականի փետրվարի 24-ի զեկույց-առաջարկին, ՀՀ տարածքները եւ ԼՂ-ն տրվել են Ադրբեջանին։Սրա մասին պետք է խոսել։   -Ապրիլյան պատերազմի օրերին ու դրանից հետո ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր է մշակվում, ամիսներ են անցել, այդ պայմանագրի մասին խոսք չկա։ Փոխօգնության պայմանագրի անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։ -Դրա անհրաժեշտությունը կա այնքանով, որ իրավական հիմքի վրա պետք է դրվի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետության հարաբերությունները, բայց անձամբ ես դրա ստորագրման անհրաժեշտությունը չեմ տեսնում, որովհետեւ Ղարաբաղը համարում եմ Հայաստանի մաս, այս մասին մեր Սահմանադրությունը հղում է անում նաեւ անկախության հռչակագրին, իսկ վերջինն իր մեջ ներառում է դեկտեմբերի 1-ի որոշումը, դեռեւս որեւէ մեկը այդ որոշումը չեղյալ չի համարել։ Եթե իշխանությունները իսկապես համարում են Ղարաբաղն անկախ պետություն, դրա անհրաժեշտությունը կա, բայց այստեղ ուրիշ խնդիր է առաջանում, ստորագրելուց առաջ պետք է ճանաչել Ղարաբաղը, բայց մերոնք դա չեն անում, վախենում են՝ ասելով, որ եթե ճանաչեն, աշխարհը մեզանից կնեղանա։ Անի Սահակյան

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am