«Ինչ ապուշ խոսք». Հայր Անտոն
«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանը դեկտեմբերի 2-ին, դատական առաջին նիստից հետո լրագրողների հարցին, թե ճանաչում եք Արթուր Վարդանյանին, պատասխանեց. «Անպայման, մեր ռադիոյի մեջ հարցազրույց ունեցավ, երբ Քեսաբը ազատեց: Ես Արթուրին ճանաչում եմ, որովհետեւ նա Քեսաբն ազատեց»: Հարցը, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ հենց ինքն է ֆինանսավորել ենթադրյալ զինված խմբին` Հայր Անտոնն անպատասխան թողեց: Նշենք, որ ըստ լուրերի` հոգեւորականը 70 հազար ԱՄՆ դոլար էր հատկացրել խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանին: Հարցին, թե ինքը տեղյա՞կ էր, որ խումբը պատրաստվում էր զինված գործողություններ իրականացնել, ասաց. «Ինչ ապուշ խոսք»:
