Եթե հարյուր երեխա նույն բանն են պնդում, ուրեմն ուսումնական հաստատությունում լուրջ խնդիր կա. Լևոն Մկրտչյան

    Կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է «Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակին: Նախարարի գնահատմամբ՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրում տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ են. «Եթե հարյուր երեխա նույն բանն են պնդում, ուրեմն ուսումնական հաստատությունում լուրջ խնդիր կա և այստեղ անելիք ունի և՛ կառավարման խորհուրդը, և՛ տնօրենը, և՛ պետական լիազոր մարմինը: Ինձ համար, որպես կրթության և գիտության նախարարի առաջնահերթ են երեխաների դժգոհությունները, որովհետև ես գիտեմ` ինչ է նշանակում կազմակերպել, ուսումնական հաստատությունում խմբեր ձևավորել, նաև հասկանում եմ՝ ինչ է նշանակում ընդհանուր դժգոհություն: Հնարավոր չէ, որ մի կոլեկտիվի բոլոր երեխաները միանգամից կազմակերպվեն և նույն բանի մասին սկսեն դժգոհել»,- նշել է նախարարը: Լևոն Մկրտչյանի խոսքով` այս ուսումնական հաստատությունում խնդիրները կուտակվել են տարիներով. «Փաստը, որ վեց տարում 5-6  տնօրեն է փոխվել, նշանակում է, որ ինչ որ բան ճիշտ չէ, և մենք այստեղ խորքային լուծում պիտի տանք: Խոսքը մեր երեխաների մասին է. որքան էլ որ գործ ունենք ռազմական կրթահամալիրի հետ, պարտավոր ենք նրանց նկատմամբ ավելի ուշադիր լինել, ավելի նուրբ և ճիշտ վերաբերմունք դրսևորել: Կան մասնագիտական հարցեր, որոնք կրթահամալիրի կառավարման խորհուրդը պետք է քննարկի և լուծումներ առաջարկի»: Հիշեցնենք, որ ԿԳ նախարարի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն արդեն մի քանի օր է ուսումնասիրում է իրավիճակը, ԿԳՆ աշխատակիցներն անգամ հերթապահում են կրթահամալիրում: Հիշեցնենք նաև, որ կրթահամալիրի սաները դժգոհում են նորանշանակ տնօրենի ոչ մանկավարժական վերաբերմունքից, հաստատությունում տիրող անառողջ մթնոլորտից: Հավելենք, որ ՀՀ ԿԳ նախարարի նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որտեղ քննարկվելու են ստեղծված իրավիճակի լուծմանն ուղղված հարցեր:  

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am