Դասապրոցեսը կընդհատվի՞. պարզաբանում է նախարարը
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արձակուրդ նախատեսվում է սուր շնչառական վիրուսների պատճառով, ասաց, որ այս պահին այդ պատճառով դասապրոցեսն ընդհատելու անհրաժեշտություն չկա: Նա նշեց, որ դասապրոցեսը դադարեցվում է միայն առողջապահության նախարարության համապատասխան որոշմամբ. «Ես մի քանի անգամ խոսել եմ առողջապահության նախարարի հետ, և նա տեղեկացրել է, որ հիվանդ երեխաների թվի նվազման միտում կա, ուստի ամենևին էլ դասապրոցեսն ընդհատելու անհրաժեշտություն չկա: Եթե կարիք լինի, մենք այդ փորձն ունենք, դասերը կդադարեցնենք»:
