Իշխանությունը ընդդիմությանը չի խանդում.Սուքիաս Ավետիսյան
<<Իշխանության մեջ խանդ չկա: Ես տարբեր ժամանակահատվածներում հնչեցրել եմ, որ ժամանակն է, որպեսզի մեր շատ կուսակցություններ, որոնք որոշակի ընդհանրություններ ունեն իրենց ապագա հայացքներում, միավորվեն: 79 կուսակցություն ունենալը մեր պետության մեջ անհասկանալի է: Մենք շատ ուրախ ենք նրանց միավորման համար, սակայն ուզում ենք, որ դրանք հարատև լինեն, ոչ թե խորհրդարան մտնելուց հետո մոռացվեն:Դրանով ժողովուրդն էլ հեշտ կկողմնորոշվի, թե քաղաքական որ ուժի հետևից է գնում>>,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե իշխանությունն ինչպես է վերաբերում ընդդիմության միավորմանը:
