Օբաման վերջին անգամ վառել է ԱՄՆ գլխավոր տոնածառի լույսները (տեսանյութ,տեսաշար)
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, առաջին տիկինն ու նրանց կրտսեր դուստրը 8-րդ եւ վերջին անգամ են մասնակցել Սպիտակ տան բակում կանգնեցված սուրբծննդյան ազգային տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը: Իսկ այդ արարողությունն անցկացվում է 1923 թականից ի վեր: Այս տարի այն վարել է դերասանուհի Եվա Լոնգորիան: Սուրբ ծննդին նվիրված երգեր են կատարել Քելի Քլարքսոնը, Մարկ Էնթոնին եւ այլ երգիչներ:
