Թուրքիան հյուր չէ, այլ Եվրոպայի անբաժանելի մասը. Էրդողան
«Թուրքիան ոչ թե հյուր է, այլ Եվրոպայի անբաժանելի մասը:Մենք ոչ թե հյուր ենք Եվրոպայում, այլ մայրցամաքի անբաժանելի մասը»,- BBC-իի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում՝ նահանգների ղեկավարների խմբի հետ հանդիպման ժամանակ։ «Եվրոպական երկրներին չի հաջողվի Թուրքիային հեռացնել Եվրոպայից։Միակողմանի քայլերի շրջանը մնացել է հետևում։ Բոլոր քայլերը ձեռնարկվելու են փոխադարձ կերպով։ Ո՛չ ԵՄ կառույցները, ո՛չ եվրոպական երկրները, որոնք գտնվում են քսենոֆոբիայի ազդեցության տակ, չեն կարող Թուրքիային դուրս հանել Եվրոպայից»,- հայտարարել է նա։ «Թուրքիան պատրաստ է դառնալ ԵՄ լիիրավ անդամ, եթե Եվրամիության ղեկավարությունը հրաժարվի երկակի ստանդարտների քաղաքականությունից:Անկարան հոգնել է պատասխան սպասել ԵՄ-ից։Եթե անիմաստ թշնամանքն ու Թուրքիայի նկատմամբ «երկակի ստանդարտների» քաղաքականությունը մոռացվեն, ապա Անկարան արդեն վաղը պատրաստ կլինի մտնել ԵՄ-ի կազմի մեջ»,- նշել է Էրդողանը։
