Մխիթարյանի կյանքի հուզիչ պատմությունը՝ մինչև «Յունայթեդի» փլեյմեյքեր դառնալը

Անգլիական Manchester Evening News-ը ծավալուն անդրադարձ է կատարել «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կյանքին և կարիերայի զարգացումներին: Ներկայացնում ենք պարբերականի պատրաստած հոդվածն ամբողջությամբ: «Իմ ամենավաղ հիշողություններից մեկն այն է, որ ես խնդրում էի իմ հայրիկին՝ Համլետին, ինձ իր հետ մարզման տանել Ֆրանսիայում: Ես երևի 5 տարեկան էի: Իմ հայրը խաղացել է նախկին Խորհրդային միության թոփ առաջնությունում՝ իմ հայրենիք Հայաստանում: Նա կարճահասակ, բայց շատ արագ ֆուտբոլիստ էր: Խորհրդային միության ամսագիրներից մեկը 1984 թվականին նրան տվել է «Հարձակման ասպետ» տիտղոսը: 1989 թվականին, երբ ես երեխա էի, Հայաստանում ծավալված որոշ կոնֆլիկտների պատճառով մենք տեղափոխվեցինք Ֆրանսիա: Այնտեղ հայրս խաղում էր երկրորդ լիգայում: Ամեն առավոտ, երբ նա գնում էր մարզումների և արտասվելով խնդրում էի նրան, որպեսզի նա տաներ ինձ իր հետ: Այդ տարիքում ես այնքան էլ չէի մտածում ֆուտբոլով զբաղվելու մասին, ես ցանկանում էի լինել իմ հայրիկի հետ: Բայց նա չէր ցանկանում, որ ես խանգարեի նրան մարզումների ժամանակ, այդ իսկ պատճառով նա խորամանկ ծրագիր էր մշակել: Մի առավոտ ես ասացի նրան. – Հայրիկ, տար ինձ քեզ հետ մարզման: Բայց նա ասաց ինձ. – Ոչ, Հենրիխ, ես չեմ գնում մարզման, ես գնում եմ սուպերմարկետ, շուտով ես կվերադառնամ: Ես երկար սպասում էի նրան, բայց նա չէր գալիս: Նա վերադարձավ 4 ժամ հետո՝ առանց տոպրակների: Ես սկսեցի արտասվել: 1_640x419 Իմ ժամանակը հայրիկիս հետ շատ կարևոր էր, բայց կարճ: Երբ ես 6 տարեկան էի, ծնողներս ասացին ինձ, որ մենք տեղափոխվում ենք Հայաստան: Ես իսկապես չհասկացա՝ ինչ է կատարվում: Հայրս դադարեց ֆուտբոլ խաղալ և մենք ողջ ժամանակը տանն էինք անցկացնում: Ես չգիտեի դրա մասին, բայց հայրս գլխի ուռուցք ուներ: Ամեն ինչ շատ արագ եղավ: Մեկ տարի անց նա մահացավ: Քանի որ ես շատ փոքր էի, ես չէի կարողանում հասկանալ՝ ինչ ասել է մահ: 2_640x419 Ես հիշում եմ, որ իմ մայրն ու մեծ քույրը միշտ արտասվում էին: Ես հարցնում էի նրանց՝ որտե՞ղ է հայրիկը, բայց նրանք չէին կարողանում պատասխանել ինձ: Օր-օրի նրանք սկսեցին պատմել ինձ՝ ինչ է տեղի ունեցել: Ես հիշում եմ, որ մայրս ասում էր՝ «Հենրիխ, նա երբեք չի լինի մեզ հետ»: Եվ ես մտածում էի՝ երբե՞ք: «Երբեքը» երկար ժամանակ է, երբ դու 7 տարեկան ես: Մենք ունենք շատ տեսանյութեր, և ես հաճախ եմ դիտում դրանք: Ամեն շաբաթ 2-3 անգամ ես դիտում եմ նրա խաղերը, դա ինձ երջանկացնում է: Ես երջանկանում եմ հատկապես այն ժամանակ, երբ տեսնում եմ՝ ինչպես էր նա նշում գոլը իր թիմակիցների հետ: Այդ տեսանյութերում իմ հայրիկը ապրում է: 3_640x419 Հայրիկիս մահից մեկ տարի անց ես սկսեցի մարզվել: Նա իմ շարժիչ ուժն էր, նա իմ իդեալն էր: Ես ասում էի ինքս ինձ, որ պետք է վազեմ նրա նման, որ պետք է հարվածեմ նրա նման: Երբ ես 10 տարեկան էի, ֆուտբոլը իմ կյանքն էր: Մարզվել, կարդալ, դիտել, խաղալ ֆուտբոլ անգամ PlayStation-ով: Ես ամբողջովին կենտրոնացած էի ֆուտբոլի վրա: Ես միշտ ցանկացել եմ խաղալ երեք ֆուտբոլիստի նման՝ Զիդան, Կակա և Համլետ: 4_640x419 Շատ դժվար էր, քանի որ իմ մայրը և՛ մայր և՛ հայր էր ինձ համար: Նա միշտ իմ կողքին էր, բայց երբեմն էլ կոպիտ էր ինձ հետ, ինչպես պետք է հայրս լիներ: Երբեմն ես պարապմունքից տուն էի վերադառնում և ասում էի, որ շատ հոգնած եմ ու ուզում եմ լքել պարապմունքները, բայց մայրս ասում էր, որ ես պետք է շարունակեմ մարզվել և մտքիցս հանեմ պարապմունքները դադարեցնելու մտքերը: Հայրիկիս մահվանից հետո մայրս պետք է աշխատեր, որպեսզի ապահովեր ընտանիքին: Նա սկսեց աշխատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում: Դա մի փոքր զվարճալի դարձավ, երբ ես սկսեցի խաղալ Հայաստանի երիտասարդական հավաքականում: Երբ ես էմոցիոնալ ժեստեր էի անում խաղադաշտում մայրս ինձ նախատում էր և ասում, որ աշխատանքի վայրում գուցե անախորժություններ ունենա: Որքան էլ ես փորձեի արդարանալ, նա ասում էր, որ ես պետք է քաղաքավարի լինեմ: 5_640x420 Դժվար էր, երբ հայր հեռացավ մեզնից: Մայրս և քույր արել են ամեն բան, որպեսզի ես ինձ լավ զգամ: Նրանք անգամ թողեցին, որ ես 13 տարեկանում միայնակ գնամ Բրազիլիա՝ Սան Պաուլու ՝ մարզվելու: Այն ժամանակ ես ամաչկոտ երեխա էի Հայաստանից, ում համար բարդ էր, քանի որ նա չէր խոսում պորտուգալերեն: Բայց ինձ համար միևնույնն էր, քանի որ ես ստացել էի հնարավորություն՝ գնալու ֆուտբոլային դրախտ: Ես երազում էի լինել Կակայի նման: Բրազիլիան մի վայր էր, որտեղ ես կարող էի սովորել ստեղծարար ֆուտբոլ, նոր ոճ, որը բրազիլացիները կոչում էին ժինգա: Իրականում ես սովորել էի լեզուն Բրազիլիա գնալուց 2 ամիս առաջ, սակայն երբ գնացի Սան Պաուլու, հասկացա, որ մի բան է սովորել լեզուն, մեկ այլ բան՝ խոսել մարդկանց հետ: Ես մեկնել էի Բրազիլիա ևս 2 հայ ֆուտբոլիստների հետ: Երբ մեզ տվեցին մեր սենյակների բանալիները, մենք հասկացանք, որ մեր հարևանները լինելու են բրազիլացիներ: Երբ ես մտա սենյակ, այնտեղ տեսա մի նիհար և մուգ մազերով տղայի, ով մոտեցավ ինձ և ասաց՝ ‘Bom dia! Meu nome é Hernanes: 6_640x419 Այն ժամանակ նա պարզապես անծանոթ էր, բայց հիմա նա Էռնանեսն է, ով խաղում է «Յուվենթուսում»: Մենք ապրում էին մարզաբազայում: Այնտեղ չկային խաղային ապարատներ, այնտեղ կար միայն հեռուստացույց, որտեղ ամեն ինչ պորտուգալերեն էր: Ես չէի հասկանում, թե ինչ էին խոսում բրազիլացի ֆուտբոլիստները: Նրանք ինչ-որ բաներ էին ասում բրազիլերեն և ժպտում էին: Ես ոչինչ չէի հասկանում: Անհնար է նկարագրել, թե ինչ ջերմ են մարդիկ Բրազիլիայում, դա պետք է զգալ: Մենք շփվում էինք մեկ միջազգային լեզվով՝ ֆուտբոլի լեզվով: Մենք դարձանք շատ մտերիմ ընկերներ: Ես հիշում եմ, որ մի քանի գոլ խփեցի մեկ մարզման ընթացքում և սկսեցի մտածել, որ ես հայ ֆուտբոլիստ եմ, ով գոլեր է խփում Բրազիլիայում: Այդ մտքից ես ինձ աստղ էի զգում: 7_640x420 Բրազիլիայում խելահեղ ֆուտբոլային մշակույթ է: Հայաստանում մենք մարզվում էինք՝ ավելի կենտրանանալով ֆիզիկականի, քան տեխնիկայի վրա: Բրազիլիայում՝ հակառակն էր: Մայրս ինձ հաճախ էր զանգահարում: Դա մի փոքր ծիծաղելի էր, քանի որ միջազգային զանգերի համար մենք ունեինք միայն մեկ հեռախոս՝ տնօրենի աշխատասենյակում: Ամեն առավոտ մարզումից առաջ տնօրենը գալիս էր և ասում՝ «Հենրիխ, կրկին քո մայրն է զանգահարում»: Մայրս հեռախոսի մյուս կողմից ինձ բազում հարցեր էր տալիս՝ ինչպե՞ս ես, ինչպիսի՞ն է սնունդը, դու նորմալ սնվե՞լ ես և այլն: Ես պարզապես պատասխանում էի նրան, որ ես մարզումից ուշանում եմ, նա պետք է ավելի ուշ զանգի: Մի քանի ամիս անց ես տիրապետում էի պորտուգալերենին լավ: Դրանից հետո ես սկսեցի Էռնանեսին սովորեցնել հայկական այբուբենը: Մենք ուրիշ բան չէինք կարող անել, քանի որ այնտեղ չկար PlayStation: 8_640x419 Երբ ես վերադարձա Հայաստան շատ նիհարել էի, բայց ես դարձել էի տեխնիկապես ավելի ճկուն և ակտիվ: Ես ինձ զգում էի, ինչպես հայկական Ռոնալդինիոն: Այդ ժամանակ իմ գլխում անընդհատ երեք լեզու էր պտտվում՝ հայերեն, ֆրանսերեն և պորտուգալերեն: Ես խոսում էի կիսահայերեն և կիսապորտուգալերեն: Նույնը կատարվում է հիմա անգլերենի հետ, այնպես որ ներեք իմ ծիծաղելի բառերը: Հետո ես տեղափոխվեցի Ուկրաինա և այս լեզուներին միացան մի փոքր ռուսերենն ու ուկրաիներենը: Երբ ես տեղափոխվում էի «Շախտյոր», բոլորը ասում էի, որ ինձ համար բարդ կլինի, քանի որ այնտեղ խաղում էին 12 բրազիլացի ֆուտբոլիստներ: Ես ոչինչ չէի ասում, ես միայն ծիծաղում էի: Մտքում միայն մեկ բան էր պտտվում՝ ես կիսով չափ բրազիլացի եմ: 2013-ին ես Ուկրաինայում սահմանեցի ռեկորդ և դրանով փակեցի բոլոր նրանց բերանները, ովքեր ասում էին, որ ես ոչինչ չեմ կարողանա անել, քանի որ հայ եմ: 9_640x419 Այդ ռեկորդից մեկ տարի անց ինձ առաջարկեցին տեղափոխվել Գերմանիա: Դա շատ հետաքրքիր էր: Այստեղ ես պետք է ծանոթանայի ոչ միայն նոր լեզվի, այլև նոր մշակույթի և մթնոլորտի: 10_640x419 Դա շատ բարդ շրջան էր ինձ համար: Առաջին մրցաշրջանը նորմալ էր, բայց հետո ամեն ինչ գնալով վատացավ: Մենք չէինք հաղթում, ես ոչ միայն գոլ չէի խփում, այլև փոխանցումներ չէի անում: Դա շատ տհաճ էր ինձ համար: Ես շատ դժվար գիշերներ եմ ունեցել իմ բնակարանում, ես միայն մտածում էի և մտածում: Ես հրաժարվում էի անգամ ընթրիքից: Բայց կա մի հետաքրքիր բան. նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը եկավ Դորտմունդ և փոխեց ամեն ինչ: 11_640x419 Նա եկավ և ասաց, որ պետք է ստանա ամեն ինչ ինձնից: Ինձ թվաց, որ նա կատակում է, բայց նա նայեց ինձ և ասաց, որ ես պետք է լինեմ մեծագույնը: Դա շատ մեծ նշանակություն ունեցավ ինձ համար: Ես կրկին երջանիկ զգացի ինձ և սկսեցի աշխատել: Դա լավագույն մրցաշրջանն էր իմ կարիերայում: Հետո ես տեղափոխվեցի Անգլիա: 12_640x419 Եթե ես նորից ծնվեի, գուցե լինեի իրավաբան կամ բժիշկ: Փոխարենը ես ֆուտբոլիստ եմ: Ծիծաղելի է, բայց ես երբեք չեմ նայում իմ խաղերը: Ես միշտ նկատում եմ միայն սխալներս և բարկանում եմ: Կարծում եմ, ես շատ տարբեր եմ հայրիկիցս: Շատերն ասում են, որ իմ խաղը նման է հայրիկիս խաղին, որ մենք նույն կերպ ենք գործում: Չգիտեմ, ես չեմ նայում իմ խաղը կողքից: Հորս մահից հետո ես դիտում էի նրա տեսանյութերը և երազում էի խաղադաշտով ազատ վազելու մասին»: 168.am

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից Հայը ցանկանու՞մ է ապրել անկախ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունում, թե՞ «Արևմտյան Ադրբեջանում» Մահմուդ Ահմադի Նեջադի հետ, երբ պետք է գազամուղը բացեինք, գիտե՞ք՝ ԱՄՆ-ն ինչպես իրեն պահեց․ Քոչարյան (video) Դատարանում իմ տպավորությունները նորից կպատմեմ. Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին Ժակ Շիրակը եկել էր համոզելու, բայց․․․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է պատմում (video) Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ. Կարապետյանը վստահեցնում է՝ պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չի դրել Անբարո վարքագծով ռուս բլոգերի մազերը սափրած Գևորգ Մելքոնյանը հանկարծամաh է եղել կասկածելի հանգամանքներում. փաստաբան Եղանակը Հայաստանում Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Փեզեշքիանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ Պեսկով «Ռոբերտի մայրը շատ խիստ էր»․ մանրամասներ Ռոբերտ Քոչարյանի ծնողներից․ ի՞նչ է հիշում Բելլա Քոչարյանը (video) Բա ու՞ր էիք, որ կամերայի առաջ մարդն ասեց՝ Վեհափառի գլուխը քարով կջարդեմ․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը (video) Սարսափելի մանրամասներ՝ Վեդիի մանկապիղծներից մեկի մասին (video) ՔԿ նախագահը՝ Վեդիի սկանդալային դեպքի մասին (video) «Բա, որ Պուտինը նման բան ասի, դուք կլսե՛ք սրանց ոռնոցը»․ Դերենիկ Մալխասյան (video) Մակրոնի հետ Նիկոլի գալուն գյումրեցիների մեծ մասը չէին գնացել,իրենց բերած մարդիկ էին․Արտաշես սարկավագ (video) Դուք մոլորեցրել եք հանրությանը․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը՝ Քննչական կոմիտեի նախագահին (video) Ձեր մեծ խայտառակությանն ադրբեջանցիների գիտե՞ք՝ ինչ սարսափելի ձևով արձագանքեցին․ Նարինե Դիլբարյան (video) Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am