Շտապ.Կրակոցներ ոսկու հանքավայրում․ կան տուժած եւ ձերբակալված
Սոթքի ոսկու հանքավայրում այսօր՝ դեկտեմբերի 2-ի գիշերը, կրակոցներ են հնչել։ NEWS.am-ի տեղեկություններով՝ կրակոցների հետեւանքով տուժել է ոսկու հանքավայրի անվտանգության աշխատակիցը: Նախնական տեղեկություններով՝ կեսգիշերին մի տղամարդ կրակոցներ արձակելով փորձել է ներխուժել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող ոսկու հանքի տարածք։ Կրակոցները հնչել են անվտանգության աշխատակցի ուղղությամբ, որը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Կրակոցներից քիչ անց ոստիկանությանը հաջողվել է բացահայտել հարձակվողի ինքնությունը, որը հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Նա Վարդենիսի 31-ամյա բնակիչն է։ Քննություն է կատարվում։ Հանգամանքները պարզվում են։
