ԼՂ-ի հարցը՝ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի առաջնահերթությունների թվում
RBC-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի հաստատման մասին հրամանը։Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում փոխգործակցում է մյուս երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների և հենված 2009-2013 թվականներին Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում շարադրված սկզբունքների հիման վրա։ Հիշեցնենք,որ հայեցակարգի նախորդ տարբերակը, որը ընդունվել էր 2013 թվականի փետրվարին, ճանաչվել է ուժը կորցրած։ Դրանում նշված է, որ Ռուսաստանն ակտիվորեն հանդես է գալիս հետխորհրդային տիրույթում հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման օգտին։
