ՔԿ-ն փրկեց Մովսես Հակոբյանին. Վահան Բադասյանն այլ գեներալների անուններ ևս հնչեցրել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արցախի հերոս Վահան Բադասյանի հայտարարության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչությունում մեկ ամիս առաջ սկսված քննությունը, որով նյութեր էին նախապատրաստվում, օպերատիվ կերպով հանգուցալուծվեց: Արդյունքը որեւէ մեկին, անգամ բանակից կատարվող թալանի մասին հայտարարություններ անող Վահան Բադասյանին անակնկալի չբերեց: ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ յուրացումներ անելու մասին հայտարարության հիման վրա հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ չի հարուցվել: Այս որոշմանը հանգելու համար 1 ամիս քննիչները հույժ գաղտնի քննություն էին իրականացնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անգամ Վահան Բադասյանից ստորագրություն էին վերցրել, որպեսզի նախաքննության ընթացքում արված իր պնդումների մասին որեւէ մանրամասն չհրապարակի: Հիշեցնենք, որ Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը հնչեցրել էր մի քանի այլ գեներալների անուններ` առանց փակագծերը բացելու: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՔԿ որոշմանը, Բադասյանը տողատակերով հասկացրեց, որ մեծ աղմուկ հանած ցորենի մատակարարման մրցույթներում ապօրինաբար հաղթած կազմակերպություններից մեկը կապվում է ՊՆ արդեն նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի եղբոր անվան հետ: Իսկ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի անունը չի հնչեցրել: Մեր հարցին՝ հնարավո՞ր է իր դեմ սուտ մատնության կամ զրպարտության հատկանիշներով քրգործ հարուցվի, Բադասյանը բացառեց. «Չեն կարող: Ես հանցակազմն ապացուցող փաստեր ունեմ: Նոր հայտարարություն կտամ: Թեեւ չէի ցանկանա՝ զինված ուժերը խեղկատակության վերածվեն, բայց բանակից գողությունն այլեւս հանդուրժել չենք կարող»»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am