Ձերբակալվել է Սամվել Ալեքսանյանի հովանավորյալ Բոգոն. Hraparak.am
Hraparak.am-ի տեղեկություններով` ձերբակալվել է մի շարք քրեական պատմություններից հայտնի Ռուբեն Սիմոնյանը, մականունը`Բոգո: Թե կոնկրետ ինչ գործի շրջանակներում է վերջինս ձերբակալվել, առայժմ չհաջողվեց ճշտել: Հնարավոր է` այս ձերբակալությունը կապված լինի Սամվել Ալեքսանյանի նախկին դաշնակից, ապա վերջինիս մասին բացահայտումներով հանդես եկած «Ձկնկուլ» մականունով հայտնի Արմեն Իսրայելյանի Մոսկվայում սպանության հետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
