Վիրավորված զինծառայողների վիճակը կայուն ծանր է. հոսպիտալի տնօրեն
«Մուրացան» հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց,որ երեկ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում վիրավորված 2 զինվորների վիճակը կայուն ծանր է, նրանց կյանքին վտանգ է սպառնում:
Հոսպիտալի տնօրենը հայտնեց, որ երեկ Ստեփանակերտի հոսպիտալից իրենց մոտ են տեղափոխվել պայմանագրային զինծառայող 24-ամյա Քաջիկ Բադալյանը և ժամկետային զինծառայող 19-ամյա Կարապետ Միքայելյանը։
