«Թող հարևանների միջև լինեն ոչ խրամատներ». Պավլիաշվիլին`Բաքվից/տեսանյութ/
Instagram-ի ակտիվ օգտատեր՝ Սոսո Պավլիաշվիլին տեսաուղերձ է ձայնագրել, որտեղ շնորհակալություն է հայտնել Բաքվում Հեյդար Ալիևի պալատում համերգի կազմակերպման համար։ «Բարի առավոտ հիանալի Բաքու քաղաքից, Կասպից ծովի ափից։ Երեկ այստեղ թեժ էր, ուրախ։ Երախտապարտ եմ նրանց, ովքեր մասնակցեցին համերգին՝ հանդիսատեսին, անվտանգության աշխատակիցներին, երաժիշտներին, անձնակազմին և երեխաներին, որոնց երեկ այցելել ենք… Ես սիրում եմ ձեզ և հպարտանում ձեզանով, և թող, որ հարևանների միջև լինեն լավ ճանապարհներ, այլ ոչ թե խրամատներ»,- ասել է երգիչը։
